Զիգմունդ Ֆրոյդ
Զիգմունդ Ֆրոյդ (, իսկական անունը՝ Սիգիզմունդ Շլոմո ),
հրեական ծագում ունեցող
ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան,
հոգեվերլուծության հիմնադիրը։ Ծնվել է
1856 թվականի
մայիսի
6-ին
ավստրո-հունգարական փոքրիկ
Ֆրայբերգ քաղաքում (այժմ՝
Պրիշբոր՝ ժամանակակից
Չեխիայի տարածքում)։ Երբ նա չորս տարեկան էր, նրա ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվում է
Վիենա։ Ֆրոյդը մշտապես ապրում էր Վիեննայում, իսկ
1938 թվականին՝ մահից մի տարի առաջ արտագաղթում է
Անգլիա։ Դեռ գիմնազիայում Ֆրոյդը տարվում է բնական գիտություններով և արդյունքում,
1873 թվին ընդունվում է
Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։
19-րդ դարի 80-ական թվականներին Ֆրոյդը աշխատել է գործնական բժշկության ոլորտում, ապա
1897-
1920 թվականներին մշակել է
հոգեվերլուծության տեսությունը։ Նրա առաջին լուրջ գիտական աշխատություններից մեկը հրատարակվել է
1895 թվականին (Ի. Բրոյերի հետ համատեղ)։ Այդ աշխատությունը վերաբերում էր
հիստերիայի առաջացման և
հիպնոսի միջոցով դրա բուժման հնարավորության խնդրին։ Հետագայում Ֆրոյդը հրաժարվեց հիպնոսի կիրառումից և ստեղծեց հոգեվերլուծության միջոցով հիվանդներին բուժելու մեկ այլ եղանակ, որը հիմնված էր ազատ
զուգորդումների,
երազների, հիվանդների սխալ գործողությունների մեկնաբանման վրա։
Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից