Միլթոն Ֆրիդմեն

| influences = Ադամ ՍմիթԻրվինգ Ֆիշեր Ֆրենկ ՆայթՍայմոն Կուզնեց Ջեյկոբ ՎայներՀարոլդ Հոթելինգ Արթուր ԲրնսՖրիդրիխ ֆոն ՀայեկՀոմեր ՋոնսՀենրի ՍայմոնսՋորջ ՍտիգլերՀենրի ՇուլցՀենրի Ջորջ | influenced = Մարգարետ ԹետչերԳերի ԲեքերԱուգուստո ՊինոչետԱլան ԳրինսպենԱննա ՇվարցԲեն ԲերնանկեՋեյմս Բրեդֆորդ ԴելոնգՉիկագո բոյզԹոմաս ՍովելՀերբերտ ՇտեյնՀարի ՄարկովիչՖիլիպ Դևիդ ՔեյգանԷռնանդո դե Սոտո ՊոլարՈւիլիամ ԲաքլիԴևիդ ՖրիդմանԿատոյի ինստիտուտՖրեյզերի ինստիտուտՍկոտ ՍամներԹեդ ԿրուսՌոնալդ ՌեյգանՌենդ Փոլ | contributions = Արժեքի տեսություն ՄոնետարիզմՄակրոտնտեսագիտությունԼողացող փոխարժեք |Մշտական եկամուտի վարկածՖրիդմանի թեստ }} Միլթոն Ֆրիդմեն (, , ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, տնտեսագիտական ուղղություններից մեկի՝ մոնետարիզմի հիմնադիր, 1976 թ. տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ սպառման վերլուծության, դրամական մատակարարումների պատմության ու տեսության և կայունացման քաղաքականության բարդությունների բնագավառներում կատարած ուսումնասիրությունների համար։ Առաջին մեծ աշխատությունը «Անկախ մասնավոր պրակտիկայի եկամուտները» գիրքն է, որը լույս է տեսել 1940 թվականին (համահեղինակ Ս․ Կուզնեց)։

Ջորջ Ստիգլերի և մի շարք այլ տնտեսագետների հետ մեկտեղ՝ Ֆրիդմենը տնտեսագիտության նորդասական (նեոկլասիկ) ուղղության չիկագոյական դպրոցի այն առաջատար ներկայացուցիչներից էր, որոնք աշխատանքային գործունեությամբ առնչվելով Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ, մերժում էին քեյնսյան տնտեսագիտությունը և պաշտպանում մոնետարիզմը մինչև 1970-ական թվականների կեսերը, երբ այն վերափոխվեց ռացիոնալ ակնկալիքների հիմնադրույթի վրա հիմնավորապես հաստատված մակրոտնտեսագիտության։ Ֆրիդմենի հետ այդ տարիներին Չիկագոյում համագործակցած մի շարք ուսանողներ ու երիտասարդ դասախոսներ հետագայում դարձել են անվանի տնտեսագետներ։ Նրանց շարքում են Գերի Բեքերը, Ռոբերտ Ֆոգելը, Թոմաս Սոուելը, Ռոբերտ Լուկաս Կրտսերը։

Ֆրիդմենը մարտահրավեր է նետել քեյնսյան, ինչպես հետագայում ինքը բնորոշել է՝ «նաիվ (պարզունակ) տեսությանը», ձեռք է զարկել սպառման մասին իր վերլուծություններին ու մեկնություններին, քննել, թե սպառողներն ինչպես են ծախսեր կատարում։ Նա ներածել է մի տեսություն, որը հետագայում տնտեսագիտական տիրապետող հոսանքի բաղկացուցիչ մասն է կազմել։ Նորարար տնտեսագետը առաջիններից մեկն է եղել, որ քարոզել, տարածել է սպառման հարթեցման տեսությունը (''theory of consumption smoothing''): 1960-ական թվականներին նա դարձել է կառավարման քաղաքականության քեյնսյան մոդելին ընդդիմացող գլխավոր դեմքը և իր մոտեցումները բնորոշել է հետևյալ կերպ. «կիրառել քեյնսյան լեզուն (ձևակերպումները) և գործիքակազմը, սակայն մերժել, ժխտել նրա սկզբնական եզրահանգումները»։ Ֆրիդմենը ձևակերպել է, որ գոյություն ունի գործազրկության այսպես կոչված՝ բնական մակարդակ, և պնդել է, որ եթե գործազրկությունն այդ բնական մակարդակից ցածր լինի, դա կարող է սղաճի (ինֆլյացիայի աճի) մեծացման պատճառ դառնալ}}: Նա միաժամանակ պնդել է, որ Ֆիլիպսի կորը երկարաժամկետ հեռանկարում գործազրկության բնական մակարդակի նկատմամբ ուղղահահաց դիրք է գրավում, և կանխատեսել է այն երևույթը, որը ներկայումս հայտնի է ստագֆլյացիա (''stagflation'') անվանումով։ Ֆրիդմենն առաջ է քաշել մակրոտնտեսական հայեցակարգը, որ հայտնի է ''մոնետարիզմ'' անվամբ, և պնդել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության մեջ դրամական զանգվածի կայուն ու փոքրածավալ ավելացումը գերադասելի է, քան արագ ու անակնկալ փոփոխությունները։ Դրամավարկային քաղաքականության, հարկման,, սեփականաշնորհման, ապակարգավորման (''deregulation'') վերաբերյալ նրա առաջ քաշած գաղափարները ազդել են կառավարության քաղաքականության վրա (հատկապես 1980-ական թվականներին), իսկ մոնետարիստական դրամավարկային տեսությունն իր հերթին ազդել է 2007-2008 թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով դաշնային պահուստարանի (''Federal Reserve''-ի) ձեռնարկած միջոցառումների վրա։

1977 թվականին Ֆրիդմենը թողել է աշխատանքը Չիկագոյի համալսարանում։ 1983 թվականին ստացել է վաստակավոր պրոֆեսորի (''Emeritus professor'') կոչում։ Այնուհետև դարձել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի խորհրդականը։ Նրա քաղաքական փիլիսոփայությունը հիմնված է եղել ազատ շուկայական տնտեսական համակարգի վրա՝ հասարակական գործերի կառավարության նվազագույն միջամտությամբ։ Ականավոր գիտնականն իր գլխավոր ձեռքբերումն է համարել ԱՄՆ-ում պարտադիր զինվորական ծառայության վերացման գործում ներդրած ավանդը։ 1962 թվականին լույս ընծայած «Կապիտալիզմ և ազատություն» (''Capitalism and Freedom'') գրքում Ֆրիդմենը հանդես է եկել կամավոր զինծառայության, դրամի փոխանակման ազատ լողացող կուրսի, բժշկական հավաստագրման վերացման, բացասական եկամտահարկի և դպրոցական (կրթական) վաուչերների ներդրման պաշտպանությամբ։ Դպրոցի ազատ ընտրության կողմնակից լինելով՝ հիմնել է ''Friedman Foundation for Educational Choice'' հիմնադրամը, որը հետագայում վերանվանվել է ''EdChoice'':

Միլտոն Ֆրիդմենն իր աշխատություններում անդրադարձել է տնտեսագիտական և հանրային քաղաքականության ամենատարբեր հիմնախնդիրների։ Նրա գրքերն ու ամսագրային հոդվածները զգալի ազդեցություն են գործել գրեթե ամբողջ աշխարհում, ներառյալ նախկին կոմունիստական հանրապետությունները։ 2011 թվականին ''Econ Journal Watch|EJW'' ամսագրի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Միլտոն Ֆրիդմենը ճանաչվել է երկրորդը 20-րդ դարում աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելած տնտեսագետների շարքում (զիջել է միայն Ջոն Մեյնարդ Քեյնսին) Upon his death, ''The Economist'' described him as "the most influential economist of the second half of the 20th century ... possibly of all of it".: Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Ֆրիդմեն, Միլթոն', հարցման ժամանակը: 0.04s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ֆրիդմեն, Միլթոն
    Հրապարակվել է 2021
    Գիրք