Յուլիուս Ֆուչիկ

| պատկեր = Julius Fučík 1.gif }} Յուլիուս Ֆուչիկ (, ), չեխ գրող, քննադատ, լրագրող, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության ակտիվ անդամ (1921), հականացիստական դիմադրության շարժման մասնակից, ՉԽՍՀ ազգային հերոս։

Սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1920-ական թվականներից եղել է ՉԿԿ օրգաններ հանդիսացող «Ռուդե պրավո» («Rude pravo») թերթի և «Տվորբա» («Tvorba») ամսագրի խմբագիրներից։ 1941 թվականից, որպես ընդհատակյա ՉԿԿ ԿԿ-ի անդամ, ղեկավարել է կուսակցության ընդհատակյա հրատարակությունները։ 1942 թվականի ապրիլին ձերբակալվել է Գեստապոյի կողմից, 1943 թվականին տարվել է Գերմանիա և մահապատժի ենթարկվել։

Պրահայի Պանկրաց բանտում Ֆուչիկը գրել է «Ռեպորտաժ օղակը վզին» (հրտ․ 1945, հայ․ հրտ․ «Խոսք մահապատժից առաջ», 1949, թարգմանվել է ևս 70 լեզուներով) գիրքը, որը համարվում է հականացիստական դիմադրության շարժման մասնակիցների հերոսության վավերագրական-գեղարվեստական վկայություններից։ Համարվում է չեխ գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի նշանավոր ստեղծագործություններից մեկը։

Ստացել է խաղաղության միջազգային մրցանակ (1950, հետմահու)։ ՉԽՍՀ ժուռնալիստների միությունում սահմանված է եղել Ֆուչիկիի անվան մրցանակ։ Նրա պատվին է կոչվել (2345) Ֆուչիկ աստերոիդը։

Երևանում, ինչպես և նախկին ԽՍՀՄ երկրների մի շարք քաղաքներում մինչ օրս Ֆուչիկի անունով փողոց է անվանակոչված։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Ֆուչիկ, Յուլիուս, 1903-1943', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ֆուչիկ, Յուլիուս, 1903-1943
    Հրապարակվել է 1949
    Կարդալ առցանց
    Գիրք