Ուիլյամ Ֆոլքներ

Ուիլյամ Քաթբերթ Ֆոլքներ (), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)։ Հռչակ է ձեռք բերել իր վեպերի և կարճ պատվածքների շնորհիվ։ Երբեմն գրում էր սցենարներ, տպագրվել են նաև նրա բանաստեղծությունները։

Չնայած այն բանին, որ Ֆոլքների աշխատանքները տպագրվում էին 1920-ականներից, գրողը համեմատաբար անհայտ էր մինչև 1949 գրականության Նոբելյան մրցանակ ստանալը։ Դրանից հետո, նրան հաճախ էին հիշատակում, որպես ամերիկյան գրականության ամենակարևոր անձերից մեկին։

«Շառաչ և ցասում»-ը Ֆոլքների վեպն է, լույս է տեսել 1929-ին։ Վեպի անվանումը վերցված էր շեքսպիրյան «Մակբեթից»։ Այն Ֆոլքների չորրորդ վեպն է, երկար ժամանակ կոմերցիոն հաջողություն չէր ունենում, հայտնի է դարձել միայն լույս տեսնելուց երկու տարի անց՝ Ֆոլքների մյուս վեպի տպագրումից հետո, բայց առաջին 16 տարիների ընթացքում տպագրվեց միայն 3000 տպաքանակով։ Այն ժամանակ, երբ Ֆոլքներն արժանացավ Նոբելյան մրցանակի, վեպն արդեն ստացել էր ժամանակակից գրականության դասականի վարկանիշ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Ֆոլքներ, Ուիլյամ, 1897-1962', հարցման ժամանակը: 0.03s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ֆոլքներ, Ուիլյամ, 1897-1962
    Հրապարակվել է 2017
    Գիրք
  2. 2
    Ֆոլքներ, Ուիլյամ, 1897-1962
    Հրապարակվել է 2018
    Գիրք