Ջեյմս Օլդրիջ
Ջեյմս Օլդրիջ(, ), անգլիացի գրող և հասարակական գործիչ։Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945), որպես լրագրող և զինվորական թղթակից, եղել է մի շարք ռազմաճակատներում։ Օլդրիջը պայքարում է խաղաղության և միջազգային լարվածության թուլացման համար («Դիվանագետը», 1949, Խաղաղության ոսկե մեդալ, 1953), հանդես գալիս ի պաշտպանություն ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի («Ամայի հորիզոնների հերոսները», 1954, «Չեմ ուզում, որ նա մեռնի», 1957, «Վերջին աքսորյալը», 1961)։ Նրա ողջ ստեղծագործության մեջ առկա է ԽՍՀՄ-ի թեման։ Նա հստակորեն տեսնում է կապիտալիզմի և սոցիալիզմի միջև գաղափարական սուր պայքարի բարդ ընթացքը, որն անդրադառնում է նաև մարդկանց գիտակցության վրա («Օտար երկրի որդին», 1962, «Վտանգավոր խաղ», 1966, երկերգություն)։ Օլդրիջի բազմազան ստեղծագործական հետաքրքրությունների վկայությունն են «Կահիրե» գիրքը, ավստրալիական նովելաշարը, «Իմ եղբայր Թոմը» (1966) վիպակը, «Ոսկի և ավազ» (1960) պատմվածքների ժողովածուն, որը ներառնում է նաե «Վերջին դյույմը» պատմվածքը (հայերեն հրատարակություն, 1974, համանուն խորհրդային ֆիլմ, 1959)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1973)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1