Գուրամ Օդիշարիա
Գուրամ Օդիշարիա (, ), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։Ծնվել է 1951 թվականին Սուխումիում։ Ավարտել է Սուխումիի պետական համալսարանը, այնուհետև աշխատել է քաղաքային ռադիոյում և տարբեր պարբերականներում։ 1987-1994 թվականներին եղել է «Ռիծա» գրական-հասարակական հանդեսի գլխավոր խմբագիրը։ 2012-2014 թվականներին եղել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարը։
Հեղինակ է բանաստեղծական, արձակ և դրամատիկական ստեղծագործությունների շուրջ 25 գրքերի, ավելի քան հարյուր հրապարակախոսական հոդվածների։ Պետական և մոտ մեկ տասնյակ գրական մրցանակների դափնեկիր է։ Արդի գրականության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Ա. Պ. Չեխովի անվան Ոսկե մեդալով։
Օդիշարիայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, աբխազերեն, հայերեն, ադրբեջաներեն, իտալերեն, սլովակերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։
Նրա «Պրեզիդենտի կատուն» վեպը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, սլովակերեն, աբխազերեն, ադրբեջաներեն։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1