Օգոստինոս Երանելի
Սուրբ Օգոստինոս Երանելի (), , աֆրիկյան ծագմամբ հռոմեացի, վաղ քրիստոնեական աստվածաբան և փիլիսոփա Նումիդիայից, ում գրվածքները ազդել են արևմտյան քրիստոնեության և արևմտյան փիլիսոփայության զարգացման վրա։ Նա եղել է եպիսկոպոս հյուսիսային Աֆրիկայում և համարվել արևմտյան քրիստոնեական եկեղեցու ամենաազդեցիկ հայրերից՝ շնորհիվ իր պատրիարքիական շրջանում գրված աշխատությունների։ Դրանցից առավել արժեքավոր գործեր են ''Աստծու քաղաքը'', ''Քրիստոնեական ուսմունքի մասին'' և ''Խոստովանությունները''։Ըստ իր ժամանակակից Հիերոնիմոսի՝ Օգոստինոսը նորովի հաստատեց հին հավատքը։ Երիտասարդ տարիքում նա հարել է մանիքեականությանը, իսկ ավելի ուշ՝ նեոպլատոնիզմին։ 386թ․-ին, երբ Օգոստինոսը կնքվում է որպես քրիստոնյա, հանձն է առնում մշակել և զարգացնել իր սեփական մոտեցումը փիլիսոփայության և աստվածաբանության մեջ՝ տարբեր մեթոդների և հեռանկարների տեսքով։ Հավատալով, որ Քրիստոսի շնորհը անհրաժեշտ է մարդկային ազատությանը՝ նա օգնում է ձևակերպել ադամական մեղքի մասին ուսմունքը և կատարել ներդրումներ արդարացի պատերազմի տեսության զարգացման մեջ։ Երբ Արևմտյան Հռոմեական կայսրությունը սկսեց անկում ապրել, Օգոստինոսը պատկերացրեց եկեղեցին որպես Աստծու հոգևոր քաղաք՝ տարբեր նյութական երկրային քաղաքից։ Նրա մտքերը խորապես ազդել են միջնադարյան աշխարհայացքի վրա։ Եկեղեցու՝ Երրորդությանը հավատարիմ լինելը, որը սահմանվել է Նիկեայի և Կոստանդնոպոլսի ժողովներին, հստակ արտացոլված է Օգոստինոսի ''Երրորդության մասին'' գրքում։
Օգոստինոսը որպես սուրբ է ընդունվում Կաթոլիկ եկեղեցում, Արևելյան քրիստոնեական եկեղեցում և Անգլիկան համայնքում, ինչպես նաև համարվում է եկեղեցու նշանավոր վարդապետ։ Նա նաև Օգոստինյանների հովանավորն է։ Նրա հիշատակի օրը նշվում է օգոստոսի 28-ին՝ իր մահվան օրը։ Համարվում է գարեջրագործների, տպագրիչների, աստվածաբանների, տարբեր քաղաքների և թեմերի սուրբ հովանավորը։ Շատ բողոքականներ, հատկապես կալվինականները և լյութերականները, նրան համարում են բողոքական բարենորոգչության աստվածաբան հայրերից մեկը` շնորհիվ իր՝ փրկության և աստվածային շնորհի մասին ուսմունքների։ Բողոքական ռեֆորմիստները գլխավորապես և Մարտին Լյութերը մասնավորապես, համարում էին Օգոստինոսին վաղ եկեղեցու նշանավոր հայրերից։ Լյութերն ինքը 1505-1521թթ․ եղել է Օգոստինյան ճգնավորների ուխտի անդամ։
Արևելքում նրա ուսմունքը առավել վիճելի է․ հատկապես քննադատվել է Ջոն Ռոմանիդեսի կողմից։ Բայց Արևելյան Ուղղափառ եկեղեցու մյուս աստվածաբանները և ներկայացուցիչները՝ հատկապես Գեորգի Ֆլորովսկին, ցույց են տվել նրա աշխատությունների նշանակալից լինելը։ Նրա անվան հետ ասոցացվող ամենավիճահարույց վարդապետությունը՝ ֆիլիոքվեն, մերժվեց Ուղղափառ եկեղեցու կողմից։ Մյուս վիճելի ուսմունքները ներառում են նրա՝ ադամական մեղքի, շնորհի վարդապետության և նախասահմանության վերաբերյալ մոտեցումները։ Այնուամենայնիվ, չնայած նրան համարում են սխալ որոշ հարցերում, նա դեռ համարվում է սուրբ և նույնիսկ ունեցել է ազդեցություն Արևելյան եկեղեցու որոշ հայրերի վրա՝ գլխավորապես սուրբ Գրեգորի Պալամասի։ Ուղղափառ եկեղեցում նրա օրը տոնվում է հունիսի 15-ին։ Պատմաբան Դ․ ՄաքՔուլոխը գրել է․ «Օգոստինոսի ազդեցությունը Արևմտյան քրիստոնեական մտածողության վրա դժվար թե գերագնահատված լինի․ միայն իր սիրելի օրինակը Տարսոնցի Պողոսի մասին եղել է այնքան ազդեցիկ, որ արևմուտքում Պողոսին տեսնում են գլխավորապես Օգոստինոսի աչքերով»։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2