Ագաթա Քրիստի
Ագաթա Քրիստի (), ծննդյամբ՝ Միլլեր (Miller), Քրիստի՝ առաջին ամուսնու ազգանունն է, (), անգլիացի գրող և դրամատուրգ։ Հանդիսանում է դետեկտիվ արձակի ժանրի համաշխարհային ամենահայտնի հեղինակներից մեկը։Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները դարձել են մարդկության ողջ պատմության ընթացքում ամենաշատ հրատարակվող ստեղծագործություններից մեկը (զիջելով միայն «Աստվածաշնչին» և Ուիլյամ Շեքսպիրի աշխատություններին), ինչպես նաև ամենաթարգմանվածներից մեկը (7236 թարգմանություն)։ Նա հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 հոգեբանական վեպ (Մերի Ուեստմակոտ կամ Վեստմակոտ կեղծանվամբ) և պատմվածքների 19 ժողովածու։ Լոնդոնի թատրոններում բեմադրվել է նրա 16 պիես։
Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 4 մլրդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։
Նրան է պատկանում նաև մեկ ստեղծագործության թատերական բեմադրությունների առավելագույն թվով ռեկորդ։ Ագաթա Քրիստիի «Թակարդ» պիեսը () առաջին անգամ բեմադրվել է 1952 թվականին և մինչև հիմա անընդհատ ցուցադրվում է թատերական բեմահարթակներում։ Լոնդոնի «Ամբասադոր» թատրոնում պիեսի տասնամյա հոբելյանին, «ITN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ագաթա Քրիստին խոստովանել է, որ պիեսը չի համարում Լոնդոնում Լոնդոնում բեմադրության համար լավագույնը, սակայն հանդիսատեսին դուր է գալիս, և նա անձամբ մասնակցել է ներկայացմանը տարին մի քանի անգամ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության համաձայն, Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում առաջինն են, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2