Օրհան Փամուք

Ֆերիթ Օրհան Փամուք (, ), չերքեզական ծագմամբ թուրք գրող, հասարակական գործիչ, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր։ 2006 թ. արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ Նոբելյան հանձնախմբի հետևյալ ձևակերպմամբ. «Նրան, որն իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշեր»։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուքն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը 1915 թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը։

Իր հայացքների պատճառով Փամուքը ենթարկվել է հալածանքների, տարագրվել, վերադարձել։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։

Փամուքի գրականության հիմնական թեման Թուրքիայի ներքին կյանքն է, թուրք ժողովուրդը և թուրք մարդը, Արևելքի և Արևմուտքի, իսլամի և քրիստոնեության, ավանդապահության, հետամնացության և առաջադիմության հակամարտությունը։ Իր ստեղծագործություններում Փամուքն օգտագործում է արևմտյան գեղագիտական ու փիլիսոփայական կոնցեպտներ, արևելյան գեղարվեստական սկզբունքներ, դիմում սուֆի միստիկների, այլաբանությունների, համեմատում, հակադրում և փորձում ընդհանրացնել իսլամի և քրիստոնեության, Արևմուտքի և Արևելքի կրոնափիլիսոփայական, գեղագիտական և կենսահայեցողական մոտեցումներն ու սկզբունքները։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Փամուք, Օրհան 1952-', հարցման ժամանակը: 0.04s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Փամուք, Օրհան 1952-
    Հրապարակվել է 2009
    Գիրք