Սերգեյ Տրուբեցկոյ

Սերգեյ Պետրովիչ Տրուբեցկոյ (, ), դեկաբրիստ, իշխան, գվարդիայի գնդապետ։ Մասնակցել է 1812 թ. Հայրենական պատերազմին և ռուս, բանակի 1813-1814 թթ. արտասահմանյան արշավանքներին։ Վերադառնալով Ռուսաստան՝ եղել է դեկաբրիստների առաջին գաղտնի ընկերությունների՝ «Փրկության միության» (1816) և «Բարօրության միության» (1818) հիմնադիրներից։ Դեկաբրիստների Հյուսիսային միության կազմակերպիչներից և ղեկավարներից էր, դրսևորել է քաղաքական չափավորություն։ Կողմնակից էր Ռուսաստանում սահմանադրական միապետության հաստատմանը և գյուղացիների ազատագրմանը՝ ոչ մեծ հողակտորներով։ Դեկաբրիստների Հարավային ընկերության հետ բանակցությունների ժամանակ, Կ․ Ֆ․ Ռիչենի խմբի ճնշման տակ, Հյուսիսային ընկերության անունից համաձայնություն է տվել 1826 թ. համատեղ ելույթի։ 1825 թ. դեկտեմբերի 14-ի ապստամբության նախօրեին ընտրվել է դիկտատոր, բայց գտնելով, որ ապստամբությունը դեռ պատրաստ չէ, չի եկել Սենատի հրապարակ։ Դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է աքսորով (1839 թվականից՝ Իրկուտսկի մոտ)։ 1856 թ. Տրուբեցկոյին ներում է շնորհվել։ Գրել է «Նոթեր» (1906Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Տրուբեցկոյ, Սերգեյ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Տրուբեցկոյ, Սերգեյ
    Հրապարակվել է 2013
    Գիրք