Նիկոլայ Տիխոնով

Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տիխոմիրով (, ), խորհրդային քաղաքական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1975, 1982), տեխնիկական գիտությունների դոկտոր (1961), ԽՄԿԿ անդամ (1940)։

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Դնեպրոպետրովսկի մետալուրգիական ինստիտուտը (1930)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1924 թվականից։ 1933 թ.-ից՝ Դնեպրոպետրովսկի և Պերվոուրալսկի գործարաններում տեղամասի պետ, գլխավոր ինժեներ, 1947 թ.-ից՝ գործարանի տնօրեն Նիկոպոլում, 1950 թ.-ից՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրության գլխավոր վարչության պետ, 1955 թ.-ից՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրի տեղակալ։ 1957 թ.-ից եղել Է Դնեպրոպետրովսկի ԺՏԽ-ի նախագահ, 1960 թ.-ից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտատնտ․ պետական խորհրդի նախագահի տեղակալ — ԽՍՀՄ մինիստր, 1963 թ.-ից՝ ԽՍՀՄ պետպլանի նախագահի տեղակալ — ԽՍՀՄ մինիստր։ 1965 թ.-ից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1976 թ.-ից՝ առաջին տեղակալ։ 1980—1985 թթ.-ին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհըրդի նախագահ։ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու 1961 թ.-ից, անդամ՝ 1966 թ.-ից։ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու 1978 թ.-ից, անդամ՝ 1979 թ.-ից։ ԽՍՀՄ V—XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1943, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության և 8 այլ շքանշաններով ու մեդալներով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 4 արդյունքները 4 այս փնտրման համար 'Տիխոնով, Նիկոլայ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ներուդա, Պաբլո
    Հրապարակվել է 1952
    Այլ հեղինակներ: “…Տիխոնով, Նիկոլայ…”
    Գիրք
  2. 2
    Գիրք
  3. 3
    Տիխոնով, Նիկոլայ
    Հրապարակվել է 1954
    Գիրք
  4. 4
    Տիխոնով, Նիկոլայ
    Հրապարակվել է 1934
    Գիրք