Արշակ Տեր-Միքելյան

Արշակ Տեր-Միքելյան (), աստվածաբան, պատմաբան, հայագետ, մանկավարժ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1892)։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը (1881), Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (1888), աշակերտել Մ. Օրմանյանին, որը նրա մեջ սեր է արթնացրել աստվածաբան. գիտությունների հանդեպ։ Ուսուցչի խորհըրդով, աստվածաբան. գիտությունների մեջ կատարելագործվելու նպատակով, մեկնել է արտասահման, ավարտել Ենայի համալսարանը (1892), ուսանել հայագետ Հ. Գելցերին, աստվածաբան Ա. Հառնակին և այլոց։ Ավարտաճառը՝ «Հայաստանեայց եկեղեցին և բիւզանդեան ժողովոց պարագայք» (1892, գերմ.), թարգմանել է հայերեն, լրացրել է և 1892 թվականին հրատարակել Մոսկվայում։ Աշխատությունն արժանացել է Սահակ-Մեսրոպյան մրցանակի։ 1892 թվականին, Արիստակես եպիսկոպոսի տեսչության օրոք, ուսուցչության է հրավիրվել Գևորգյան ճեմարան։ 1894 թվականին Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հատուկ խնդրանքով մեկնել է Շուշի՝ աշխատելու թեմական դպրոցում։ Աշխատակցել է «Նոր Դար», «Լումա», «Արարատ» պարբերականներին։ Տեր-Միքելյանի գիտական երախայրիքը «Հայաստանեայց եկեղեցին և բիւզանդեան ժողովոց պարագայք» երկն է, որով ազդարարվել է հայկ. բյուզանդագիտ. դպրոցի ստեղծումը։ Հեղինակն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայ եկեղեցու պատմությունը մինչև XIII դ., անդրադարձել երկու եկեղեցիների դավան. և ծիս. վեճերի ակունքներին։ Այս թեման շարունակել է «Միջին դարերի կաթողիկոսների ձգտումները եկեղեցական խաղաղութեան համար», «Եկեղեցական աղմուկները ԺԴ դարի սկզբում», «Սսի և Ատանայի իշխանաժողովը» հոդվածաշարերում՝ հրապարակելով հայագիտությանը մինչ այդ անհայտ բազմաթիվ վավերագրեր։ Հիշատակելի է նաև Սամուել Անեցու՝ Տ-Մ-ի առաջաբանով, համեմատություններով, հավելվածներով և ծանոթագրություններով հրատարակած «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց...» (1893) երկը։ Տ-Մ. «Աստուածաբանական գիտութիւնները» (1893), «Հայաստանեայց առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցին և իւր սուրբ կարգը» (1897) աշխատություններում բացատրել է Հայ եկեղեցու ծեսի և վարդապե-տության յուրահատկությունները, գտնելով, որ պետք է գնալ դրանք եկեղեցու ողջ պատմությամբ և ավանդություններով բացատրելու, ժողովրդի կյանքում ավելի կիրառելի դարձնելու և ոչ թե դրանցից հրաժարվելու ճանապարհով։ «Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը» (1900) երկում առաջին անգամ համակարգել ու դասդասել է հայ դավան. բազմադարյան փորձն ու ձեռքբերումները։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 12 արդյունքները 12 այս փնտրման համար 'Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901
    Հրապարակվել է 1893
    Գիրք
  2. 2
    Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901
    Հրապարակվել է 1894
    Գիրք
  3. 3
    Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901
    Հրապարակվել է 2009
    Գիրք
  4. 4
    Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901
    Հրապարակվել է 1897
    Գիրք
  5. 5
    Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901
    Հրապարակվել է 1892
    Գիրք
  6. 6
    Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901
    Հրապարակվել է 1892
    Գիրք
  7. 7
    Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901
    Հրապարակվել է 2007
    Գիրք
  8. 8
    Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901
    Հրապարակվել է 2007
    Գիրք
  9. 9
    Սամուէլ Անեցի
    Հրապարակվել է 1893
    Այլ հեղինակներ: “…Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901…”
    Գիրք
  10. 10
    Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901
    Հրապարակվել է 2016
    Գիրք
  11. 11
    Գրիգոր Լուսաւորիչ
    Հրապարակվել է 1954
    Այլ հեղինակներ: “…Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901…”
    Գիրք
  12. 12
    Գրիգոր Լուսաւորիչ
    Հրապարակվել է 1894
    Այլ հեղինակներ: “…Տեր-Միքելյան, Արշակ, 1864-1901…”
    Գիրք