Իվ Տերնոն
Իվ Տերնոն (, , Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ և պատմաբան, հայերի ցեղասպանության հարցի հետազոտող։Հայկական հարցով և հայերի ցեղասպանության պատմությամբ Տերնոնն սկսել է զբաղվել 1970-ական թվականներից, դրանց վերաբերյալ գրել մի շարք աշխատություններ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Տերնոնի «Հայեր. մի ցեղասպանության պատմություն» (1977) աշխատությունը, որտեղ բացահայտել է հայկական հարցի ներքին զարգացումը, վերլուծել հայերի ցեղասպանության պատճառները, ցույց տվել պանթյուրքիստական գաղափարների դերը երիտթուրքերի հակահայկական քաղաքականության մեջ։ Գտնում է, որ հայերի ցեղասպանությունը թուրքական ազգայնականության և պանթուրքիզմի, «Օսմանյան և Ռուսական կայսրությունների թուրքերին միավորելու» թուրքական կառավարող շրջանների ձգտման հետևանք էր։ Հայերի զանգվածային կոտորածը հեղինակը որակել է որպես XX դարի առաջին ցեղասպանություն, որն իրագործվել է նախապես մշակված ծրագրով և պետության ունեցած ամբողջատիրական ժամանակակից միջոցներով։ «Մի ցեղասպանության ժխտման քննություն» (1988) աշխատության մեջ Տերնոնը հերքել է հայերի ցեղասպանության վերաբերյալ թուրքական պատմագրության հերյուրանքները, համեմատել հայերի կոտորածների վերաբերյալ Արամ Անտոնյանի 1920 թվականին հրատարակած փաստաթղթերը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների դիվանագիտական պաշտոն, փաստաթղթերի հետ և հաստատել առաջինների համոզիչ հավաստիությունը։ Նշել է, որ թուրքական կառավարության կատարած ոճրագործությունը չի կարոդ ունենալ վաղեմության ժամկետ։
2007 թ. արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1