Պիեռ Տեյար դը Շարդեն

Պիեռ Տեյար դը Շարդեն (, ), ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, աստվածաբան, բնագետ։

Ծնվել է Ֆրանսիայի Օվեռն գավառում։ Տեյարը կրթվել է ճիզվիտական ուսումնական հաստատություններում, որոնք աչքի են ընկել ուսուցանվող գիտակարգերի լայն ցանկով։ 1899 թվականին դառնում է Հիսուսյան ուխտի անդամ, 1901 թվականին՝ քահանա, 1920-1925 թվականներին՝ դասավանդում է Փարիզի կաթոլիկական համալսարանում։

Կյանքի օրոք նա ավելի մեծ միջազգային ճանաչում է ձեռք բերում որպես բնագետ, քան աստվածաբան։ Նա իր ժամանակի հեղինակավոր մարդաբան-հնէաբաններից էր, սինանթրոպի բրածոյի հայտնաբերողներից մեկը, ընդ որում առաջինն էր հասկացել այդ հայտնագործության ողջ կարևորությունը գիտության համար. հայտնագործություն, որի շնորհիվ վերականգնվում էր մարդանման կապկի և մարդու հնագույն տեսակի միջև պակասող կենսաբանական օղակը։ Նախապես Տեյարի փիլիսոփայության և կրոնի բնագավառի գաղափարները տարածում չգտան, քանի որ եկեղեցական ղեկավարությունը նրան հետապնդում էր «կրոնական այլախոհության» համար։ Նրան արգելեցին դասավանդել, ինչպես և հրատարակել փիլիսոփայական և աստվածաբանական բնույթ ունեցող երկեր, նա փաստորեն վտարվեց հայրենիքից։ 20 տարուց ավելի նա անցկացրեց Չինաստանում, հնէաբանական հետազոտություններ կատարեց բոլոր մայրցամաքներում։

Միայն 1950 թվականին 70-ամյա Տեյարին ընտրեցին Փարիզի Գիտությունների ակադեմիայի անդամ։

Ֆրանսիայից երկրորդ անգամ վտարվելուց հետո նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ում (Նյու Յորքում), որտեղ էլ մահացավ 1955 թվականին։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Մարդու ֆենոմենը» լույս տեսավ ետմահու նույն թվականին։, Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Տեյար դը Շարդեն, Պիեռ', հարցման ժամանակը: 0.14s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Տեյար դը Շարդեն, Պիեռ
    Հրապարակվել է 1998
    Գիրք