Իգոր Տամմ

}} Իգոր Եվգենևիչ Տամմ (, ), խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր (1958

1918 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Դասավանդել է երկրի մի շարք բուհերում (1924—1941 թվականներին և 1954 թվականից՝ Մոսկվայի համալսարանում)։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային և դրա կիրառություներին, ճառագայթման տեսությանը, միջուկային մասնիկների փոխազդեցության և տիեզերական ճառագայթների տեսությանը, ջերմամիջուկային սինթեզին։ Մշակել է բյուրեղներում լույսի ցրման քվանտային տեսությունը, էլեկտրոններից լույսի ցրման տեսությունը, լուծել ձայնային քվանտների (ֆոնոնների) հասկացությունը։ Ստեղծել է (Սեմյոն Շուբինի հետ համատեղ) մետաղներում ֆոտոէֆեկտի քվանտամեխանիկական տեսությունը 1931 թ., կանխատեսել էլեկտրոնների հատուկ վիճակների գոյության հնարավորությունը բյուրեղների մակերևույթի վրա («Տամմի մակարդակներ»)։ 1934 թվականին առաջարկել և մաթեմատիկորեն զարգացրել է միջուկային ուժերի քանակական տեսությունը, որի սխեմայով ստեղծվել է միջուկային ուժերի արդի մեզոնային տեսությունը։ 1937 թվականին Իգոր Տամմը Իլյա Ֆրանկի հետ ստեղծել է Վավիլով-Չերենկովի էֆեկտի տեսությունը։ Մշակել է (1945 թ.) միջուկային տարրական մասնիկների փոխազդեցության բացատրության մոտավոր մեթոդ (Տամմի-Դանկովի մեթոդ)։ Ունի ջերմամիջուկային կառավարվող սինթեզի ստացման խնդրին վերաբերող կարևոր աշխատանքներ։ Ստեղծել է ֆիզիկոս-տեսաբանների դպրոց։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի (1946 թ., 1953 թ.), Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի (1958 թ.Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Տամմ, Իգոր', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Տամմ, Իգոր
    Հրապարակվել է 1953
    Գիրք