Էդուարդ Վիլդե
Վիլդե Էդուարդ (, ), էստոնացի գրող։Վաղ շրջանի գործերը կենցաղային են, հիմնականում՝ հումորիստական պատմվածք ֆելինտոններ են։ Վիլդեի «Դեպի անհյուրընկալ երկիր» (1896) վեպը պատմում է չքավոր գյուղացու ողբերգական ճակատագրի մասին, «Երկաթյա ձեռքեր» (1898) վեպը նկարագրում է պրոլետարիատի տառապանքները։ «Պատերազմը Մահտ բայում» (1902), «Երբ անիյացի գյուղացիները այցելեցին Տալլին» (1903) և «Մարգարե Մալասվետը» (1905—1908) պատմության եռերգության մեջ Վիլդե պատկերել է 19-րդ դարի 50-ական թթ․ վերջերի գյուղացիական շարժումն ընդդեմ ֆեոդ, ճնշման ու շահագործման։ «Բուրժուազիա, պրոլետարիատ և հեղափոխություն» (1905) հոդվածում Վիլդե աշխատավորներին կոչ է արել համախմբվել սոցիալիստական դրոշի տակ՝ ընդդեմ կապիտալիզմի։ Ստիպված տարագրվելով Ֆինլանդիա, շարունակել է պայքարը «Կաակ» («Անարգանքի սյուն», 1906) երգիծական ամսագրում։ 1906—1917 թվականներին եղել է Գերմանիայում, Դանիայում, Ամերիկայում։ 1913 թվականին Էստոնիայում լույս է տեսել «Քմծիծաղներ» պատմվածքների և ակնարկների ժողովածուն, «Տան ոգին» պիեսը, 1916 թվականին՝ «Մյաեկյուլցի կաթնավաճառը» վեպը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է հայրենիք։ Վիլդեն չի հասկացել Հոկտեմբերյան հեղափոխության նշանակությունը։ Գերմանիայում նացիստների իշխանության գլուխ անցնելուց (1933) և էստոնացի ֆաշիստների աշխուժացումից հետո կոչ է արել հակահարված տալ ֆաշիզմին։ Վիլդեի լավագույն գրքերն աչքի են ընկնում կոնֆլիկտների դրամատիզմով, գործողությունների լարվածությամբ, հուզական, կենդանի լեզվով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1