Բորիս Վիան
Բորիս Վիան ( ), ֆրանսիացի գրող, բանաստեղծ, ջազային երգիչ և երաժիշտ։ Հայտնի է մի շարք սկանդալային ստեղծագործություններով, որոնք իր կյանքի օրով մեծ աղմուկ էին բարձրացրել Ֆրանսիայում։ Օգտագործել է 24 գրական անուն, որոնցից մեկի տակ հանդես գալով (Վերնոն Սալլիվան) գրել է մի քանի դետեկտիվ երգիծանք և նուար-վեպեր։ Իր իրական անվան տակ գրել է բարձրորակ սյուրռեալիստական գրքեր (առավել հայտնի է "L'Écume des jours" («Առաջ դեպի երազանքներ») վեպը)։Որպես երաժիշտ Վիանը մեծ դեր է խաղացել ֆրանսիական ջազի զարգացման գործում, Փարիզ հրավիրելով հայտնի ամերիկյան ջազմեններին և գրելով երաժշտական հոդվածներ։ Գրել է նաև ջազային երգեր և կոմպոզիցիաներ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1