Ռոժե Վայան

Ռոժե Ֆրանսուա Վայան (, ), ֆրանսիացի գրող, հասարակական գործիչ, Ֆրանսիայի կոմկուսի անդամ (1952), Դիմադրության շարժման մասնակից և տարեգիր («Տարօրինակ խաղ», 1945 թ., վեպ

Վայանը, հիսաթափվելով մոդեռնիզմից («Սյուրռեալիզմն ընդդեմ հեղափոխության», 1948 թ., էսսե), ռեալիզմի մեջ հնարավորություններ է գտել նուրբ հոգեբանական վերլուծության («Հարվածներ թիկունքին», 1948 թ., վեպ), 20-րդ դարում զավակի գաղափարների և արարքների պատմութ հիմնավորման («Միայնակ երիտասարդը», 1951 թ., վեպ), ռազմամոլների նկատմամբ դատավճիռ կայացնելու («Գնդապետ Ֆոստերը իրեն հանցագործ է ճանաչում», 1951 թ., պիես) և միլիոնավոր ընչազուրկ գյուղացիներին (ֆելլահ) իր համակրանքն արտահայտելու համար («Ինչ տեսա Եգիպտոսում», 1952 թ., հայկական հրատարակչությունում 1954 թ., ակնարկներ)։ 1953 թվականին Վայանը այցելել է ԽՍՀՄ։ «Բոմասկ» (1954 թ.) վեպում խորաթափանցորեն քննության է առել ֆրանսական հասարակության բոլոր դասակարգերը՝ առաջին պլանի վրա դնելով պրոլետարական համերաշխությունն ու հերոսների մարդկային վեհությունը։ Հոգեկան ճգնաժամ ապրելով, պատմական լավատեսությունը կորցնելով՝ Վայան հետագա գործերում սահմանափակվել է անհատապաշտական կրքերի («Օրենք», 1957 թ., «Տոն», 1960 թ.) և հոգեբանական կազուսների («Կարմրախայտ», 1964 թ.) նատուրալիստական անատոմիայով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Վայան, Ռոժե', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Վայան, Ռոժե
    Հրապարակվել է 1954
    Գիրք