Բախտիար Վահաբզադե
Բախտիար Վահաբզադե (, ), ադրբեջանցի խորհրդային գրող, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։Հեղինակ է բանաստեղծությունների և պոեմների մի շարք ժողովածուների («Իմ բարեկամները», 1949, «Գարուն», 1950, «Բարեկամության երգ», 1953 թ. և այլն)։ Պոեմներից հատկանշելի են «Բաժանման գիշերը» (1959), «Զրույց Լենինի հետ» (1975, ԱԽՍՀ պետական մրցանակ՝ 1976), «Մուղան» (1975 թ., ԱԽՍՀ պետական մրցանակ՝ 1976)։ Գրել է պիեսներ («Խիղճ», 1959, բեմադրվել է 1960 թվականին, «Երկրորդ ձայն», 1969, բեմադրվել է 1970 թվականին, «Անձրևից հետո», 1971, բեմադրվել է 1972 թվականին), ինչպես նաև «Սամեդ Վուրղուն» (1968) մենագրությունը։ Գրականագիտական հոդվածներն ամփոփված են «Բանաստեղծը և ժամանակը» (1975) ժողովածուում։ Ադրբեջաներեն է թարգմանել Ջորջ Բայրոնի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ավետիք Իսահակյանի, Աշոտ Գրաշու և այլոց ստեղծագործություններից։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2