Անդրե Ստիլ

Անդրե Ստիլ (, ), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, Դիմադրության շարժման մասնակից, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) անդամ (1942

Ավարտել է Լիլի համալսարանը։ 19451949 թվականներին եղել է ՖԿԿ կուսաշխատող, լրագրող։ 1950-1959 թվականներին՝ «Հումանիտե» («L’Humanite») թերթի գլխավոր խմբագիր, ապա գրական տեսաբան։ Եղել է ՖԿԿ-ի Կենտկոմի անդամության թեկնածու, ապա՝ անդամ (1950-1969 թթ.)։ Պատմվածքների առաջին ժողովածուներում («Հանքափոր» հպարտ բառը, ընկերներ», 1949, «Սենը» ծով է դուրս եկել», 1950) փորձել է պատկերել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում տիրող իրադրությունը, աշխատավորների պայքարը հանուն իրենց իրավունքների պաշտպանության՝ ընդդեմ Հնդկաչինում շարունակվող գաղութային պատերազմի։ «Առաջին հարվածը» (1951 - 1953, 1952, հայկական հրատարակչություն 1955) եռապատում նկարագրել է ֆրանսիացիների հայրենասիրական պայքարն ընդդեմ երկրում ամերիկական ռազմական բազաների ստեղծման։ «Դրված է երջանկության հարցը» շարքը միավորում է Անդրե Ստիլի հետագա շրջանի ստեղծագործությունները («Մենք միմյանց կսիրենք վաղը», 1957, «Փլուզում», 1960, «Վերջին քառոր՛դ ժամը», 1962, «Գնանք պարելու, Վիոլին», 1964, «Անդրե», 1965, «Գեղեցիկ է ինչպես մարդը», 1968, «Ո՛վ», 1969, վեպեր, «Ցավ», 1961, «Երկնքի տեսարան», 1967, «Ծաղիկներ սխալմամբ», 1973, պատմվածքների ժողովածուներ), որոնք նվիրված են ժամանակակից Ֆրանսիային. նրա հասարակ մարդկանց կյանքին, աշխատանքին ու պայքարին, երիտասարդ ֆրանսիացիների հոգևոր ձևավորմանը, բանվորական համերաշխությանը և այլ հարցերի։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Ստիլ, Անդրե', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ստիլ, Անդրե
    Հրապարակվել է 1955
    Գիրք