Իոսիֆ Ստալին
Գորի, Թիֆլիսի նահանգ,Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն | վախճանի վայր = Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ամուսին = Եկատերինա Սվանիձե
(1906-1907)
Նադեժդա Ալիլուևա
(1919-1932) | զավակներ =Յակով Ջուղաշվիլի
Վասիլի Ջուղաշվիլի
Սվետլանա Ալիլուևա
Արտյոմ Սերգեև
(որդեգրված) | կուսակցություն = ՌՍԴԲԿ
(1901-1918)
ԽՄԿԿ
(1918–1953) | ինքնագիր = Stalin Signature.svg | Վիքիպահեստ = Joseph Stalin | պարգևներ =Խորհրդային Միության հերոս
Կարմիր դրոշի շքանշան (4)
Լենինի շքանշան (3)
«Հաղթանակ» շքանշան (2)
Սուխբաաթարի օրդեն (2)
1-ին աստիճանի Սուվորովի շքանշան
«Կարմիր աստղ» շքանշան
Սպիտակ առյուծի շքանշան |ազգություն=վրացի|հաջորդող_4=Նիկոլայ Բուլգանին|նախորդող_4=''նույն ինքը՝ որպես ԽՍՀՄ ԽՍՀՄ զինված ուժերի ժողովրդական կոմիսար''|տիտղոս_6=ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսար|կառավարման սկիզբ_6=հուլիսի 19, 1941|կառավարման ավարտ_6=փետրվարի 25, 1946|նախորդող_6=Սեմյոն Տիմոշենկո|հաջորդող_6=''նույն ինքը՝ որպես ԽՍՀՄ զինված ուժերի ժողովրդական կոմիսար''|դինաստիա=}}
Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին (, ի ծնե՝ Իոսեբ Բեսարիոնիս ձե Ջուղաշվիլի (), ), բոլշևիկ հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային կուսակցական, քաղաքական և զինվորական գործիչ, Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար։
1920-ական թվականներին դարձել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, նաև ամբողջ Խորհրդային Միության առաջնորդ։ Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները։ Հաշվեհարդար է տեսել բոլոր ներկա և նախկին քաղաքական հակառակորդների հետ։ Նրա կառավարման տարիներին 1930-ական թվականների բռնաճնշումները դարձել են զանգվածային։ Պետանվտանգությունը հետևում էր քաղաքացիների պահվածքին ու գործերին։ Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում քաղաքացուն կարող էին ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, որտեղ տառապում էին անհիմն մեղադրանքներով դատապարտված բազում մարդիկ։
Ծայրահեղ բռնի միջոցներով Ստալինը իրականացրել է ԽՍՀՄ ինդուստրացումն ու կոլեկտիվացումը։ Նրա անունով է կոչվել Ստալինգրադ (ներկայումս՝ Վոլգոգրադ) քաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (''«Հայրենական մեծ պատերազմ»'') ժամանակ (1941 թվականի օգոստոսի 8-ից) և հետպատերազմյան շրջանում եղել է ԽՍՀՄ գերագույն գլխավոր հրամանատար։ Կարողացել է միավորել ժողովրդի ուժերը և փոխել պատերազմի ընթացքը։ Ակտիվ մասնակցել է հակահիտլերյան միության ստեղծմանը։ Դրա շնորհիվ Սովետական Միությանը հաջողվեց հաղթել նացիստական Գերմանիային։ Ստալինին նաև շնորհվել է «Գեներալիսիմուս» կոչումը։
Հետպատերազմյան տարիներին Ստալինի նախաձեռնությամբ կրկին ծայր են առել բռնությունները։
Մահացել է 1953 թվականին՝ 74 տարեկան հասակում։ Թաղմանը մասնակցում էին Մոսկվայի գրեթե բոլոր բնակիչները։ Թաղման երկար արարողության ժամանակ մարդկանց մահվան դեպքեր են արձանագրվել։ Սկզբում Ստալինի մարմինը չէին հանձնել հողին, այլ ամփոփել էին Կարմիր հրապարակի Լենինի դամբարանում (այն սկսվեց կոչվել Վ. Լենինի և Ի. Ստալինի դամբարան)։ Սակայն Նիկիտա Խրուշչովի կառավարման տարիներին՝ 1961 թվականի հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը նրա դին գաղտնի հանվեց դամբարանից և թաղվեց Կրեմլի պատի պանթեոնում։
Համարվելով 20-րդ դարի ամենանշանավոր դեմքերից մեկը, Ստալինը միջազգային մարքսիստ–լենինիստական շարժման մեջ համատարած անձի պաշտամունքի սուբյեկտ էր։ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Ստալինի ժողովրդականությունը Ռուսաստանում չի նվազել։ Այնուամենայնիվ, ստալինյան ամբողջատիրական համակարգը պատասխանատու է զանգվածային բռնաճնշումների, էթնիկական զտումների, զանգվածային տեղահանությունների, մահապատիժների և արհեստական սովերի համար, որոնց զոհ են գնացել միլիոնավոր մարդիկ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20