Յակով Սվերդլով

մինի|Լենինի ելույթը Սվերդլովի հիշատակին Յակով Միխայլովիչ Սվերդլով (, կուսակցական ծածկանուն Անդրեյ, Մաքս և այլն, ), բոլշևիկ գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1901) թվականից։

Ծնվել է արհեստավոր փորագրիչի ընտանիքում։ Որպես ''«պրոֆեսիոնալ հեղափոխական»'' քարոզչական աշխատանքներ է տարել Նիժնի Նովգորոդում, Կոստրոմայում, Յարոսլավլում, Կազանում և այլուր։ 1902-1903 թվականին բազմիցս ձերբակալվել, բանտարկվել և աքսորվել է։ 1904 թվականին ՌՍԴԲԿ Հյուսիսային կոմիտեի որոշմամբ անցել է անլեգալ աշխատանքի, 1905 թվականին ՌՍԴԲԿ ԿԿ-ի որոշմամբ մեկնել է Ուրալ՝ տեղի կուսակցական կազմակերպությունը «ամրապնդելու» համար, 1905 թվականի դեկտեմբերից գլխավորել է ՌՍԴԲԿ Եկատերինբուրգի (1924 թվականից՝ Սվերդլովսկ) կոմիտեն։ 1906 թվականին աշխատանքներ է տարել ոստիկանության կողմից ջախջախված Պերմի կուսակցական կազմակերպության վերականգնման ուղղությամբ, Եկատերինբուրգում ղեկավարել է Ուրալյան մարզային 2-րդ կուսակցական կոնֆերանսը, ընտրվել ՌՍԴԲԿ մարզային կոմիտեի անդամ։ 1906 թվականի հունիսին ձերբակալվել, 1907 թվականին դատապարտվել է 2 տարվա բանտարկության։ 1909 թվականի նոյեմբերին ՌՍԴԲԿ ԿԿ-ի կողմից ուղարկվել է վերականգնելու Մոսկվայի կուսակցական կազմակերպությունը, դեկտեմբերին ձերբակալվել, 1910 թվականին աքսորվել է Նարիմի երկրամաս, որտեղից հուլիսին փախել է։

Աշխատել է Պետերբուրգի կուսակցական կազմակերպությունում, մասնակցել «Ջվեզդա» () թերթի հրատարակման նախապատրաստմանը։ 1910 թվականին կրկին ձերբակալվել է, 1911 թվականին կրկին աքսորվել Նարիմ։ ՌՍԴԲԿ 6-րդ (Պրահայի) Համառուսաստանյան կոնֆերանսից (1912) հետո, հեռակա կարգով, կոոպտացվել է ԿԿ և մտցվել ՌՍԴԲԿ ԿԿ-ի Ռուսական բյուրոյի մեջ։ 1912 թվականի դեկտեմբերին փախել է աքսորավայրից, Պետերբուրգում եղել «Պրավդա» թերթի, 4-րդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարներից։ 1913 թվականին ձերբակալվել և աքսորվել է Տուրուխանյան երկրամաս, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո անցել է Պետրոգրադ, ապրիլին ՌՍԴԲ(բ)կ ԿԿ նրան կրկին ուղարկել է Ուրալ։ Եկատերինբուրգում Սվերդլովը ղեկավարել է ուրալյան մարզային կուսակցական կոնֆերանսը։ ՌԽԴԲ(բ) կ 7-րդ (ապրիլյան) Համառուսաստանյան կոնֆերանսի պատգամավոր, ընտրվել է ԿԿ-ի անդամ, կոնֆերանսից հետո՝ ԿԿ-ի քարտուղար, պատգամավոր Համառուսաստանյան ԿԳԿ-ում։ Ղեկավարել է ՌՍԴԲ(բ) կ 6-րդ համագումարի հրավիրման կազմբյուրոն։ Համագումարում ընտրվել է ԿԿ-ի անդամ։ Համագումարից հետո ղեկավարել է ՌՍԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղարությունը, մասնակցել ԿԿ-ին կից ռազմական կազմակերպության ղեկավարմանը, ամուր կապեր հաստատել Վլադիմիր Լենինի հետ, ով այդ ժամանակ գտնվում էր ընդհատակում։

Նախագահել է ՌՍԴԲ(բ)կ ԿԿ-ի 1917 թվականի հոկտեմբերի 10(23) և 16(29)-ի նիստերում, որտեղ ընդունվել է զինված ապստամբության մասին որոշումը, ընտրվել ապստամբության ղեկավարման ռազմահեղափոխական կենտրոնի անդամ, Խորհուրդների Համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր, համագումարի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավար։ 1917 թվականի նոյեմբերի 8(21)-ին Լենինի առաջարկությամբ ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ-ի նախագահ, մնալով ՌԽԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղար։ Եղել է ՌԽՖՍՀ առաշին Սահմանադրությունը կազմող հանձնաժողովի նախագահը։ Կուսակցության 7-րդ համագումարում նորից ընտրվել է ՌԿ(բ) կ ԿԿ-ի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի 1-ին կոնգրեսի նախապատրաստմանը։

Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Սվերդլով, Յակով', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Սվերդլով, Յակով
    Հրապարակվել է 1986
    Գիրք
  2. 2
    Սվերդլով, Յակով
    Հրապարակվել է 1941
    Գիրք