Վիկտոր Սուվորով

Վիկտոր Սուվորով (իրական անունը՝ Վլադիմիր Ռեզուն Բոգդանի (), ), գրող, ով մեծ հեղինակություն է ձեռք բերել պատմական ռևիզիոնիզմի ոլորտում։ Ժնևում ԽՍՀՄ ԳՀՎ ռեզիդենտուրայի լեգալ նախկին աշխատակից։ 1978 թվականին փախչել է Մեծ Բրիտանիա։ ԽՍՀՄ-ում, իր խոսքերին և ԳՀՎ նախկին ղեկավարի հարցազրույցի համաձայն, հեռակա կարգով դատապարտվել է մահվան։ Իր ռազմա-պատմական գրքերում առաջարկել է ԽՍՀՄ այլընտրանքային հայեցակարգի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Առաջարկված հայեցակարգը և դրա հիմնավորման մեթոդները բազմաթիվ քննարկումներ և քննադատություններ են առաջացրել պատմական և հասարակական շրջանակներում։ Առաջին և այդ թեմայով առավել հայտնի գիրքն է «Սառցահատ»-ը («Ледокол»)։ Սուվորովը նաև գրել է մի շարք գեղարվեստական գրքեր խորհրդային բանակի, ռազմական հետախուզության և ԽՍՀՄ նախապատերազմյան պատմության մասին։ «Новые известия» հրատարակչությանը համաձայն, Սուվորովի որոշ գրքերի տպաքանակը գերազանցում է միլիոն օրինակ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Սուվորով, Վիկտոր', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Սուվորով, Վիկտոր
    Հրապարակվել է 2007
    Գիրք