Վասիլի Սուխոմլինսկի

Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկի, (, ), խորհրդային ականավոր նորարար մանկավարժ և գրող, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1968), մանկավարժական գիտությունների թեկնածու (1955), ՈւԽՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968

Սուխոմլինսկին ստեղծել է մարդասիրական սկզբունքների վրա հիմնված մանկավարժական յուրօրինակ համակարգ, որի կենտրոնում երեխան է, և դաստիարակության ու ուսուցման գործընթացները նպատակաուղղված են նրա անձի զարգացմանը։

Սոխումլինսկին գրել է 400-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում՝ 44 գիրք, դրանցից առավել հայտնի են հետևյալները՝ «Զրույց դպրոցի երիտասարդ դիրեկտորի հետ», «Երեխաների աշխատանքային դաստիարակությունը գյուղական դպրոցում», «Դպրոցականների մեջ կոլեկտիվիզմի դաստիարակումը», «Դպրոցականի հոգևոր աշխարհը», «Միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը», «Աշխատանքը և բարոյական դաստիարակությունը», «Երիտասարդ սերնդի բարոյական իդեալը», «Հավատացե՛ք մարդուն», «Խոհեր մարդու մասին», «Դպրոցի դիրեկտորը՝ ուսումնադաստիարակչական աշխատանքի ղեկավար», «Մարդն անկրկնելի է», «Դեպի երեխայի սիրտը տանող ճամփան», «Երիտասարդ սերնդի մեջ աշխատանքի նկատմամբ բարոյական ազդակների դաստիարակումը», «Մանկության և պատանեկության բարոյական պատվիրանները», «Հայրենիքը սրտում», «Դժվար ճակատագրեր», «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Քաղաքացու ծնունդը»։

Վ. Ա. Սուխոմլինսկու աշխատությունները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով։ Նրա գաղափարներն արդիական են նաև այսօր և ամրագրված են շատ դպրոցների պրակտիկայում։ Ներկայում Սուխոմլինսկու ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվում են Վ. Ա. Սուխոմլինսկու միջազգային ասոցիացիան և Սուխոմլինսկու ժառանգության հետազոտողների միջազգային միությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 6 արդյունքները 6 այս փնտրման համար 'Սուխոմլինսկի, Վասիլի', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Գիրք
  2. 2
    Գիրք
  3. 3
  4. 4
    Սուխոմլինսկի, Վասիլի, 1918-1970
    Հրապարակվել է 1977
    Գիրք
  5. 5
    Սուխոմլինսկի, Վասիլի
    Հրապարակվել է 1986
    Գիրք
  6. 6
    Գիրք