Սողոմոն Իմաստուն
Սողոմոն (, ''Շլոմո''; , , , , ), Հրեաստանի (Իսրայել-Հուդայի)
թագավոր մ․թ․ա․ մոտ
970 թվականից։ Դավիթ թագավորի որդին և հաջորդը։ Հաղթել է թագապահանջ եղբորը՝ Ադոնիային, իրականացրել մի շարք վերափոխումներ։ Բազմաթիվ գավառների տրոհված
թագավորությունը բաժանել է 12
նահանգի, որոնցից յուրաքանչյուրը
տարին մեկ
ամիս մթերք է մատակարարել արքունիքին։ Կենտրոնացրել է պետական կառավարման մարմինները, սահմանել կայուն
հարկային կարգ, աշխատանքային և զինվորական պարտավորություններ, հզորացրել բանակը։ Դաշինք է կնքել
Եգիպտոսի հետ՝ կնության առնելով
փարավոնի դստերը, ամրապնդել
հին հրեական պետության միջազգային դիրքը։ Շահավետ առևտրական
պայմանագրեր է կնքել Փյունիկիայի
Տյուրոս քաղաքի, Եգիպտոսի, Արաբիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ։ Ծավալել է շինարարական վիթխարի աշխատանք, վերականգնել մի շարք հին
քաղաքներ, հիմնել նորերը,
Երուսաղեմում կառուցել Եհովայի հռչակավոր տաճարը (հայտնի է նաև Սողոմոնի
տաճար անունով)։ Սողոմոնի անվանն են վերագրում նաև քարակերտ երեք
ավազանները, որոնցից
ջուր է մատակարարվել
Բեթղեհեմի և Երուսաղեմի բնակիչներին։
Իսրայելացիների և քանանա-ամորեական ցեղերի նկատմամբ Սողոմոնի վարած խտրական
քաղաքականությունը հանգեցրել է խոր դժգոհության, որի հետևանքով Սողոմոնի մահից հետո Իսրայելն ապստամբել է և անկախացել։
Աստվածաշնչում Սողոմոնը ներկայացվում է արտակարգ իմաստուն, արդար դատավոր, համարվում գրական,
փիլիսոփայական,
բարոյագիտական ու
բնագիտական բազմաթիվ երկերի հեղինակ։ Սողոմոնին են վերագրվում Աստվածաշնչի կանոնական (
Ժողովող, Առակք Սողոմոնի, Երգ Երգոց) և պարականոն (Իմաստություն Սողոմոնի,
Սաղմոսք Սողոմոնի) գրքերը։
Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից