Սոհրաբ Սեփեհրի

Սոհրաբ Սեփեհրի (, ), պարսիկ բանաստեղծ, նկարիչ, փիլիսոփա։

Լինելով նաև գեղանկարիչ՝ Ս. Սեփեհրին փնտրում էր բնապաշտական ու սուֆիստական շքեղ երևույթների համադրությունը, որն իր լավագույն դրսևորումն է գտել «Կանաչ ծավալ», «Մենք ոչինչ, մենք հայացք» ժողովածուներում և «Ջրի ոտնաձայնը», «Ճամփորդը» պոեմներում։

Ս. Սեփեհրիի կենդանության օրոք թե՛ պարսկերեն, թե՛ այլ լեզուներով հիսունից ավելի հոդվածներ գրվեցին պոեզիայի բնագավառում նրա ձեռքբերումների մասին։ «Ջրի ոտնաձայնը» գրքով սկսվում է հեղինակի երկրորդ ստեղծագործական շրջանը։ 1977 թվականին «Ութ գիրք» վերտառությամբ լույս են տեսնում Սեփեհրիի ամբողջական ստեղծագործությունները։ «Ջրի ոտեաձանը» և «Ճամփորդը» կազմում են «Ութ գրքի» հինգերորդ և վեցերորդ գրքերը։

Սեփեհրին սիրում էր ճամփորդել։ Եղել է Բրազիլիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Եգիպտոսում և այլուր։ Ֆրանսիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում և Իրանի տարբեր քաղաքներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։

Խորապես տիրապետելով անգլերենին, ֆրանսերենին, ինչպես նաև որոշ չափով ճապոներենին, նա կարողացավ բնագրով ծանոթանալ համաշխարհային գրականության լավագույն նմուշներին. Ս Սեփեհրիի թարգմանությամբ պարսկերեն լույս է տեսել նորվեգացի բանաստեղծ Ռիշարդ Բիլինգերի, ամերիկացի Վիլյամ Կարլոս Վիլյամզի, ինչպես նաև ճապոնացի և չին բանաստեղծների ստեղծագործությունները։

Ս. Սեփեհրիի բանաստեղծություններն ու պոեմները կենդանության օրոք և հետո բազմիցս թարգմանվել են գերմաներեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, արաբերեն, ֆրանսերեն, լեհերեն, թուրքերեն և այլ լեզուներով

Վախճանվել է 52 տարեկան հասակում Իրանի «Փարս» հիվանդանոցում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Սեփեհրի, Սոհրաբ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Սեփեհրի, Սոհրաբ
    Հրապարակվել է 2000
    Գիրք