Սերգեյ Սերգեև-Ցենսկի
Սերգեյ Նիկոլաևիչ Սերգեև-Ցենսկի (, ), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։1903 թվականից ապրել է Ղրիմում։ Սերգեև-Ցենսկու վաղ շրջանի գործերը հագեցած են ''«աշխատավորի ողբերգական ճակատագրի նկատմամբ կարեկցանքով, լավագույն ապագայի հավատով»''։ «Դաշտերի տխրությունը» (1909 թվական), «Շարժումներ» (1910 թվական), «Պրիստավ Դերյաբին» (1911 թվական) և այլ վիպակներում «Կերպարանափոխում» (1914 թվական, այլ անվանումը «Վալյա») վեպում ներկայացված են ցարական Ռուսաստանի վերջին տարիների՝ տագնապով համակված ռուս հասարակության տարբեր խավեր։
Սերգեև-Ցենսկու գլխավոր ստեղծագործությունը համարվում է «Ռուսաստանի կերպարանափոխումը» բազմահատոր անավարտ էպոպեան, որն ընդգրկում է 12 վեպ, 3 վիպակ և 2 էտյուդ (գրվել է 45 տարում)։ Երկում հիմնականում պատկերված են նախահեղափոխական կյանքը երկրում, Առաջին համաշխարհային պատերազմի և 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության իրադարձությունները։ Առանձին ժողովրդականություն է ստացել Սերգեև-Ցենսկու մյուս էպոպեան՝ «Սևաստոպոլյան պաշտպանություն» (1937-1939 թվականներ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), որտեղ ստեղծված են 1853-1956 թվականների Ղրիմի պատերազմում Սևաստոպոլի հերոս պաշտպանների կերպարներ։
Սերգեև-Ցենսկու երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1