Կարլ Սենդբերգ
320px|մինի|,,Հիշողության քարը,,, որի ներքո ամփոփված են գրողի ու նրա կնոջ աճյունամոխիրները Կարլ Ավգուստ Սենդբերգ (անգլ.՝ Carl August Sandburg, ), 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծ, պատմաբան, վիպասան, բանահավաք, Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր (1919, 1940, 1951 թթ.): Ընդ որում՝ այդ մրցանակին երկու անգամ արժանացել է իր պոեզիայի, մեկ անգամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրահայտ նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի մասին գրած կենսագրական գրքի համար։Սենդբերգին դեռ իր կենդանության օրոք համարել են «խոշոր դեմք՝ ժամանակակից գրականության մեջ»` հատկապես նկատի առնելով նրա բանաստեղծական ժողովածուները, ներառյալ «''Չիկագոյի երգերը''» («''Chicago Poems'' », 1916), «''Եգիպտացորեն հավաքողները''» (''Cornhuskers'', 1918), «''Ծուխ և պողպատ''»-ը (''Smoke and Steel'', 1920): Գրաքննադատությունը նրան հռչակում էր «իր ժամանակների անմրցակից բանաստեղծ առաջին հերթին գուցե այն պատճառով, որ նրա ստեղծագործական փորձը նրան կապում է ամերիկյան կյանքի բազմաթիվ կողմերի հետ»։ Սենդբերգի մահվան օրը՝ 1967 թվականի հուլիսի 22-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնը այս կերպ է բնութագրել նրան. «Կարլ Սենդբերգի մասին քիչ կլինի ասել միայն, որ նա Ամերիկայի ձայնն էր, քիչ կլինի ասել, որ ուժեղ ու հանճարեղ բանաստեղծ էր. նա հենց Ամերիկայի մարմնացումն էր»։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1