Սերգեյ Սարտակով

Սերգեյ Վենեդիկտի Սարտակով (), ռուս խորհրդային գրող։

Առաջին գիրքը «Ալեքսեյ Խուդոնոգով» (1945) պատմվածքների ժողովածուն է։ Այնուհետև տպագրվել են նրա «Չուի սահանքներով» (1946), «Լաստը գնում է դեպի հյուսիս» (1949) վիպակները՝ գրված մանուկների համար, «Երգը գետի վրա» (1947), «Ոտքի կելնի վրիժառուն ահեղ» (1955) պիեսները, «Հեռավոր գյուղը» (1947) և «Լուսամուտների տակի պարտեզը» (1959) ժողովածուները, «Լեռներ Սայանյան» (գիրք 1-3, 1940-1954) պատմահեղափոխական վեպը։ Սիբիրի բնական հարստությունների յուրացումը, սովետական մարդկանց աշխատանքային սխրանքները, սոցիալիստական հասարակության մեջ անհատի ձևավորումն են արտացոլված «Քարե հիմք» (1950) վիպակում, «Սառցե գանձ» (1961) և «Քարն իմաստության» (գիրք 1-2, 1966-1971) վեպերում, «Բարբինյան վիպակներ» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1970) եռերգությունում՝ «Լեռնային քամի» (1957), «Թագուհին չտաս» (1960), «Դանդաղ գավոտ» (1967)։ «Առաջին հանդիպում (1967) պատմվածքների ժողովածուում Սարտակովը դիմել է լենինյան թեմային։ Հեղափոխականների կյանքն է պատկերում «Իսկ դու վառվիր, աստղ» (գիրք 1-2, 1974-1975) վեպը։ 1981 թվականին լույս տեսավ Սարտակովի «Արճճե կոթող» վեպը, որի հերոսը (երիտասարդ նկարիչ) կյանքի դաժան փորձություններով անցնելուց հետո էլ չի կորցնում դեպի գեղեցիկն ունեցած իր վեհ ձգտումները։

Սարտակովը հեղինակ է նաև էսսեների ու գեղարվեստական հրապարակախոսության գրքի («Մաքուր թղթի վրա կռացած», 1978), ակնարկների մի քանի ժողովածուի։ Նրա գրքերին հատկանշական է սերը դեպի Սիբիրն ու նրա մարդիկ, պատումին բնորոշ է քնարականությունը։ Սարտակովի շատ ստեղծագործություններ թարգմանված են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ 1967 թվականից՝ ԽՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար։ Պարգևատրվել է Լենինի, «Հոկտեմբերյան հեղափոխության» 2 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Սերգեյ Սարտակովը 1969 թվականի սեպտեմբերի 24-ին մասնակցել և ելույթ է ունեցել Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանի Ալեքսանդր Սպենդարիանի անվան օպերայի ու բալետի թատրոնի դահլիճում անցկացվող ՀԿԿ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության և ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հանդիսավոր նիստին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Սարտակով, Սերգեյ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Սարտակով, Սերգեյ
    Հրապարակվել է 1963
    Գիրք
  2. 2
    Գիրք