Տիգրան Սարգսյան

Տիգրան Սուրենի Սարգսյան (), հայ քաղաքական գործիչ, Եվրասիական տնտեսական բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։ Նախկինում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի վարչապետ ու Կենտրոնական բանկի նախագահ։

1998 - 2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, որի ընթացքում պարտադիր է դարձրել միջազգային հաշվապահական հաշվետվության չափանիշների կիրառումը, հիմնադրել է վճարման միջբանկային համակարգը, ազգային վճարահաշվարկային համակարգը, ֆինանսական համակարգի մեգակառավարիչը, ավանդների հատուցման համակարգը։ Վարել է գնաճի նպատակադրման ռազմավարություն։ Իր ղեկավարման տարիներին մինչև 2000-ականների կեսը բազմաթիվ հետաքննությունների ու քրեական գործերի արդյունքում ֆինանսական համակարգից դուրս են մղվել մի շարք քրեական տարրեր ու դադարեցվել է գումարների անօրինական շարժը։

2008 - 2014 թվականներին Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու Հայաստանում քաղաքական խորը ճգնաժամի օրերին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Վարել է հակաճգնաժամային քաղաքականություն տնտեսության իրական հատվածի աջակցման, ենթակառուցվածքների ստեղծման ու հասարակական ոլորտի աջակցության միջոցով։ Վարել է տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, ստեղծել է էլեկտրոնային կառավարություն, իրականացրել է մի շարք կարևոր բարելավումներ կառավարման համակարգում։ Գործարկել է պարտադիր ավտոապահովագրություն համակարգը։ Իր կառավարման օրերին վերացվել է հեռահաղորդակցության ու օդային հաղորդակցության ոլորտների մենաշնորհային իրավիճակը։ Վարել է եվրոպական կառույցների հետ ու զուգահեռաբար Եվրասիական տնտեսական միության հետ մերձեցման քաղաքականություն։

2014 - 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ 2016-2020 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ 2020 թվականից դարձել է Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։

Համարվում է Հայաստանի բանկային համակարգի հիմնադիրների մեկը։ Հանդիսացել է 1993 թվականին Հայկական դրամի հիմնադիրներից, ինչպես նաև 1995 թվականին Հայաստանի բանկերի միության հիմնադրիներից մեկը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 8 արդյունքները 8 այս փնտրման համար 'Սարգսյան, Տիգրան', հարցման ժամանակը: 0.12s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 2000
    Այլ հեղինակներ: “…Սարգսյան, Տիգրան Սուրենի, 1960-…”
    Գիրք
  2. 2
    Հրապարակվել է 1998
    Այլ հեղինակներ: “…Սարգսյան, Տիգրան Սուրենի, 1960-…”
    Գիտաժողովի նյութեր Գիրք
  3. 3
    Հրապարակվել է 2008
    Այլ հեղինակներ: “…Սարգսյան, Տիգրան Արտավազդի…”
    Գիրք
  4. 4
    Սարգսյան, Տիգրան, 1983-
    Հրապարակվել է 2016
    Գիրք
  5. 5
    Հրապարակվել է 2006
    Այլ հեղինակներ: “…Սարգսյան, Տիգրան Արտավազդի…”
    Գիրք
  6. 6
    Հրապարակվել է 2012
    Այլ հեղինակներ: “…Սարգսյան, Տիգրան…”
    Գիրք
  7. 7
  8. 8
    Գիրք