Վահան Սարգսյան
Վահան Գերասիմի Սարգսյան (), հայ
բասկագետ, լեզվաբան, թարգմանիչ, դասախոս, ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Տիրապետում էր ֆրանսերեն, իսպաներեն, բասկերեն, ռուսերեն լեզուներին։
Բասկերի երկիրի թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ, Իսպանագետների համաշխարհային ընկերության եւ Բասկագետների միջազգային ընկերության անդամ։ Համահեղինակել է Սերվանտեսագիտական միջազգային հանրագիտարանը։ 70-ից ավելի գրքերի, մենագրությունների, հրապարակումների, հոդվածների, դասախոսությունների հեղինակ։ Նրա թեմատիկ հետազոտությունների արդյունքները հրապարակվել են բազմաթիվ հեղինակավոր գիտական հանդեսներում, հանրագիտարաններում ինչպես Հայաստանում, այնպես էլ Իսպանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից