Ֆիլիպ Ռոթ

Ֆիլիպ Միլթոն Ռոթ (, ), հրեական ծագումով ամերիկացի գրող, քսանհինգից ավելի վեպերի հեղինակ, Պուլիտցերյան, «Միջազգային բուքեր» և հեղինակավոր բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր։

Ռոթի ստեղծագործություններին, որոնց գործողությունները սովորաբար ծավալվում են իր ծննդավայրում՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, բնորոշ են զգալի չափով ինքնակենսագրական բնույթը, խոհականությունը, իրականության և հորինվածքի միջև որոշակիության մշուշապատումը, զգացմունքայնությունը, հնարամիտ ու նրբագեղ ոճը, ամերիկյան ինքնության դրդիչ հետազոտումը։

Ռոթն առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել 1959 թվականին լույս ընծայած «Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս» (''Goodbye, Columbus'') նորավեպով, որի համար ԱՄՆ Գրքի ազգային մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում (U.S. National Book Award for Fiction): Նա դարձել է իր սերնդի առավելագույն պարգևների արժանացած ամերիկացի գրողներից մեկը. երկուական անգամ Գրքի ազգային մրցանակ և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ, երեք PEN/Faulkner մրցանակ, Պուլիտցերյան մրցանակ՝ 1997 թվականին հրատարակած «Ամերիկյան հովվերգություն» (''American Pastoral'') վեպի համար, որտեղ հանդես է գալիս նրա ստեղծած հանրահայտ կերպարներից մեկը՝ Նաթան Ցուկերմանը։ Ցուկերմանյան շարքի ևս մեկ ծավալուն երկ՝ «Մարդկային դրոշմ» (''The Human Stain'') վեպը 2000 թվականին շահել է Մեծ Բրիտանիայի ''WH Smith'' մրցանակը՝ ճանաչվելով ''տարվա լավագույն գիրք''։ 2001 թվականին Պրահայում Ռոթին շնորհվել է ևս մեկ անչափ հեղինակավոր պարգև՝ Ֆրանց Կաֆկայի մրցանակ։ Նրա ստացած գրական հիշարժան պարգևներից են նաև Աստուրիասի արքայազնի մրցանակը, PEN/Allen հիմնադրամի մրցանակը՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Ռոթ, Ֆիլիպ', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ռոթ, Ֆիլիպ
    Հրապարակվել է 2018
    Գիրք