Ջեյմս Ջոյս

Ջեյմս Ավգուստին Ալոյսիուս Ջոյս (, ), իռլանդացի գրող։ Հայտնի որպես XX դարի կարևորագույն և ամենաազդեցիկ անձանցից մեկը։ Ջոյսը հռչակ է ձեռք բերել իր գլուխգործոցով՝ ''Ուլիս'' (1922) վեպով, և դրան հաջորդող իր հակասական վեպով՝ ''Ֆիննեգանի հոգեհացը'' (1939)։ Նմանապես արժևորվել է նաև նրա կարճ պատմվածքների շարքը՝ ''Դուբլինցիներ'' (1914) անունը կրող, ինչպես նաև նրա կիսաինքնակենսագրական վեպը՝ ''Պատանի արվեստագետի դիմանկարը'' (1916)։ Ջոյսը Թ. Ս. Էլիոթի, Վիրջինիա Վուլֆի, Էզրա Փաունդի և Վալլիս Սթվենսի հետ գրական ավանգարդիզմի մի հոսանքի՝ անգլոսաքսոնական մոդեռնիզմի կարկառուն ներկայացուցիչներից է։

Թեև իր հասուն կյանքի մեծ մասը նա անցկացրել է Իռլանդիայից դուրս, սակայն այս գրողի գրական տիեզերքը ամուր կերպով արմատներ է գցել իր հայրենի Դուբլինում՝ այն քաղաքում, որտեղ գտնվում են նրա ստեղծագործությունների տեսարանները, միջավայրերը, կերպարները և պատմողական մնացած նյութերը։ Ավելին՝ նրա խնդրահարույց հարաբերությունները Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցու հետ լավագույնս արտացոլվում են ներքին կոնֆլիկտների միջոցով, որոնք անհանգստացնում են նրա գրական ալտեր էգոյին՝ Սթիվեն Դեդալուսին։ Այսպիսով՝ Ջոյսը հայտնի է փոքր տեսարանների հանդեպ մանրակրկիտ ուշադրությամբ և իր երկար ու ինքնակամ աքսորով, սակայն նաև ամբողջ աշխարհում իր ունեցած հսկայական ազդեցությամբ։ Այդ պատճառով էլ, ի հեճուկս փոքր տարածաշրջանի պատկանելու հանգամանքի, նա դարձավ իր ժամանակի ամենահայտնի գրողներից մեկը։

''Բրիտանական հանրագիտարանը'' գրողի մոտ առանձնացնում է մարդկային էության նուրբ և ճշմարտացի պատկերումը, որն ընդգծվում է նրա ստեղծագործություններում, ինչպես նաև լեզվի կիրառման վարպետությունը և գրական նոր ձևերի զարգացումը, որի շնորհիվ էլ նրա կերպարը որոշիչ ազդեցություն ունեցավ XX դարի վեպի վրա։ Մասնավորապես՝ Լեոպոլդ Բլումի և Մոլլի Բլումի կերպարները պատկերում են մարդկային անհամեմատելի հարստություն և ջերմություն։

''The Cambridge Companion to James Joyce'' [''Ջեյմս Ջոյսի քեմբրիջյան ուղեցույց''] գրքի խմբագիրը ներածության մեջ գրում է. «Ջոյս կարդում են ավելի շատ մարդիկ, քան կարող են պատկերացնել։ Նրա կիրառած գրական հեղափոխության ազդեցությունը այնպիսին էր, որ նրան հաջորդած կարևորություն ունեցող փոքրաթիվ վիպագիրներ միայն կարողացան խուսափել նրա ազդեցությունից։ Նախորդ դարի երկրորդ կեսի լուրջ գրականության, ինչպես նաև ոչ այնքան լուրջ գրականության մեջ անուղղակիորեն բախվում ենք Ջոյսի հետ, հետևաբար, մեր կարդացած գրականության մեծ մասը դառնում է նախորդ դարի վերջին կեսի գրականություն»։

Էնթընի Բուրգեսը իր ''Re Joyce'' (1965) երկար էսսեի վերջում գրում է.
Շեքսպիրի, Միլթոնի, Փոփի և Հոփկինսի հետ Ջոյսը շարունակում է լինել այն բարձրագույն կերպարներից մեկը, որին պիտի հետևի գրել ցանկացող յուրաքանչյուր մարդ։ [...] Սակայն, մեկ անգամ կարդալով և ընկալելով այս հեղինակի էության թեկուզ մի փոքրիկ մասը, ոչ գրականությունը, ոչ էլ կյանքը այլևս նույնը չեն լինում։
1939թ. գրված մի տեքստում Խորխե Լուիս Բորխեսը հետևյալն է հաստատում հեղինակի մասին.
Անքննելի է, որ Ջոյսը մեր ժամանակի առաջատար գրողներից է։ Բառացիորեն, թերևս հենց առաջինը։ ''Ուլիսում'' կան նախադասություններ, պարբերություններ, որ հավասարազոր են ամենահայտնիներ Շեքսպիրի կամ Սըր Թոմաս Բրոունիի երկերին։
Թ.Ս. Էլիոթը իր "''Ulysses'', Order and Myth" ["''Ուլիս'', կարգ և միֆ"] (1923) էսսեում համանուն վեպի մասին գրում է.
Կարծում եմ, որ այդ գիրքը մեր դարաշրջանի գտած ամենակարևոր արտահայտությունն է.սա մի գիրք է, որին բոլորս պարտք են, և որից մեզանից ոչ ոք չի կարող փախչել։
Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Ջոյս, Ջեյմս 1889-1940', հարցման ժամանակը: 0.05s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ջոյս, Ջեյմս 1889-1940
    Հրապարակվել է 1978
    Գիրք
  2. 2
    Ջոյս, Ջեյմս, 1889-1940
    Հրապարակվել է 2012
    Գիրք