Լիլլի Պրոմետ
Լիլլի Պրոմետ (; ), էստոնացի արձակագիր, դրամատուրգ։Ծնվել է նկարչի ընտանիքում։ Սովորել է Տալլինի կիրառական արվեստների ուսումնարանի կերամիկայի բաժանմունքում (1935-1940), ապա մինչև 1951 թվականը զբաղվել է լրագրությամբ։ 1954 թվականին հանդես է գալիս որպես գրող, գրում է իմպրեսիոնիստական բնույթի արձակ։ Նրա ստեղծագործությունները ոչ միայն առանձնանում են պարադոքսային սյուժեով, այլև շքեղ լեզվով։ Նրա բազմաթիվ պատմվածքների ու վիպակների գործողությունները կատարվում են մինչպատերազմյան Էստոնիայում։ «Գյուղն առանց տղամարդկանց» (1960) վեպի համար հիմք է հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թաթարստանում անցկացրած տարիները։ Լիլլի Պրոմետի ամենաճանաչված վեպը «Primavera»-ն (1971) է, որտեղ զարգացված է երկու սյուժետային գիծ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1