Պլուտարքոս

Պլուտարքոս (, , ''Լուկիոս Մեստրիոս Պլուտարքոս'', ), հույն պատմիչ, կենսագիր, փիլիսոփա։ Գլխավորապես հայտնի է իր «Զուգահեռ կենսագրություններ» երկասիրությամբ, որտեղ զուգահեռաբար ներկայացնում է նշանավոր հույների և հռոմեացիների կենսագրությունները։ Թեև կենսագրությունները շարադրելիս Պլուտարքոսը նպատակ չէր հետապնդում տալու պատմական անցքերի հստակ վավերագրական պատկերը և ուշադրությունը սևեռում էր հերոսների բարոյական բնութագրի վրա, այսօր «Զուգահեռ կենսագրություններն» օգտագործվում են որպես արժեքավոր պատմական աղբյուր։

Հռոմեացի զորավարներ և քաղաքական գործիչներ՝ Սուլլայի, Լուկուլլոսի, Պոմպեոսի, Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի կենսագրությունները տեղեկություններ են պարունակում նաև անտիկ Հայաստանի պատմության, մասնավորապես՝ Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։

Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրությունները» թարգմանվել են գրաբար (Պլուտարքեայ Քերովնացւոյ Զուգակշիռք, թարգմանեալ ի բնագրէն Հ. Եղիայ վարդապետի Թումաճան, հ. Ա-Զ, Վենետիկ, 1832-1834)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 3 արդյունքները 3 այս փնտրման համար 'Պլուտարքոս', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Պլուտարքոս
    Հրապարակվել է 1987
    Գիրք
  2. 2
    Պլուտարքոս Քերովնացի
    Հրապարակվել է 1832
    Կարդալ առցանց Հ. 1
    Հ. 2
    Հ. 3
    Հ. 4
    Հ. 5
    Հ. 6
    Գիրք
  3. 3
    Պլուտարքոս
    Հրապարակվել է 2001
    Գիրք