Պլոտինոս

Պլոտինոս Լիկոպոլսեցի (հին հունարեն՝ , ), հին հույն փիլիսոփա, նորպլատոնականության փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Նրա ուսմունքը, որը շարադրված է «Էննեադներ» երկասիրության մեջ, Պլատոնի փիլիսոփայության և անտիկ աշխարհի մի շարք փիլիսոփայական ուսմունքների՝ արիստոտելականության, պյութագորականության և ստոիկականության մի բարդ ձուլվածք էր՝ իդեալիզմի հիմքի վրա։ Այն դարձավ անտիկ աշխարհի մայրամուտի և վաղ միջնադարի ամենատարածված և ազդեցիկ հոսանքը, որը ազդեց ինչպես քրիստոնեական աստվածաբանության, այնպես էլ գիտության անտիկ ավանդույթները շարունակող աշխարհիկ փիլիսոփայական մտքի ձևավորման վրա։ III-VI դարերում գործում էին նորպլատոնականության տարբեր դպրոցներ, այդ թվում նաև արիստոտելյան փիլիսոփայության ուժեղ ազդեցությունը կրած Ալեքսանդրիայի դպրոցը, որի հետևորդն էր Դավիթ Անհաղթը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Պլոտինոս', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Պլոտինոս
    Հրապարակվել է 1999
    Գիրք