Լեոնիդ Պերվոմայսկի

Լեոնիդ Սոլոմոնովիչ Պերվոմայսկի (Իլյա Շլյոմովիչ Գուրեիչ, ), ուկրաինացի խորհրդային գրող, ԽՄԿԿ անդամ (1954

Սովորել է գիմնազիայում և աշխատանքային դպրոցում։ Սկզբում աշխատել է գրադարանում, իսկ այնուհետև՝ թերթերի ու ամսագրերի խմբագրություններում։

Տպագրվել է 1924 թվականից։ 1941-1945 թվականներին եղել է միութենական ռադիոյի զինվորական թղթակից, 1943 թվականից՝ նաև «Պրավդայի» թղթակից։ «Կոմսա» (1926), «Բծեր արևի վրա» (1928), «Գավառի մասշտաբով» (1930) պատմվածքների և «Տտիպ խնձորներ» (1929), «Հերոսական բալլադներ» (1932), «Նոր քնարերգություն» (1937), «Կուսածաղկի աշխարհ» (1940) բանաստեղծությունների ժողովածուներում վերստեղծել է քաղաքացիական պատերազմում (1918-1920) դասակարգային պայքարի հերոսականությունը, սոցիալիզմի կառուցման պաթոսը, կոմերիտական առօրյայի ռոմանտիկան։ Պատերազմական տարիների բանաստեղծություններն ամփոփված են՝ «Ծննդյան օրը», «Երկիր» (երկուսն էլ՝ 1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946), «Զինվորական երգեր» (1946) ժողովածուներում։ 1960-1970-ական թվականների նրա պոեզիային ներհատուկ է իրականության փիլիսոփայական իմաստավորման խորացումը (1960, «Պոեզիայի դասերը», 1968, «Իմացության ծառ», 1971, ժողովածուներ)։ Արձակը ներկայացնում է «Հարազատ արյուն» (1944), «Կրակներ Կարպատների վրա» (1945), «Տարբեր տարիների պատմվածքներ» (1960), «Սիրո բանաստեղծությունների փոխարեն» (1962) գրքերով։ «Վայրի մեղրը» (1963) հոգեբանական վեպը նվիրված է պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի կատարած սխրագործությանը։ «Անհայտ զինվորներ» (1931), «Վահրամի գիշերը» (1934), «Ճակատամարտի սկիզբը» (1942) և այլ պիեսներ հագեցած են ողբերգական կոնֆլիկտներով։ Թարգմանել է Հայնրիխ Հայնեի, Շանդոր Պետեֆիի, Յուլիուս Ֆուչիկի ստեղծագործություններից։ Հանդես է եկել քննադատական և գրականագիտական հոդվածներով։

Թարգմանել է գերմաներենից, չեխերենից, հունգարերենից։ Նրա գրչին են պատկանում Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Գեղամ Սարյանի, Աշոտ Գրաշու, Վահագն Դավթյանի ստեղծագործությունների ուկրաիներեն թարգմանությունը։ Հոդվածներ է գրել Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի մասին։ Բազմիցս եղել է Հայաստանում։ Նրա տպավորություններն ու մտորումները Հայաստանի և հայերի մասին արտացոլվել են «Հայկական տետրակ» շարքում։

Պարգևատրվել է չորս շքանշանով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Պերվոմայսկի, Լեոնիդ', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Պերվոմայսկի, Լեոնիդ
    Հրապարակվել է 1968
    Գիրք