Սեն-Ժոն Պերս
Ալեքսի Լեժե Սեն-Ժոն Պերս (, ), ֆրանսիացի բանաստեղծ, դիվանագետ։1916 թվականից դիվանագիտական աշխատանք է կատարել։ 1940 թվականին պաշտոնազրկվել է և տարագրվել ԱՄՆ։ Էպիկականության, ազգային ավանդույթների նկատմամբ իր ձգտումով, արևելքի քաղաքակրթությունների մնայուն արժեքների հանդեպ իր հակումներով Սեն-Ժոն Պերսն առանձնահատուկ տեղ է գրավում արդի ֆրանսիական մշակույթի մեջ։ Բանաստեղծին խորթ է եղել մոդեռնիստական բարդացված պատկերավորությունը («Պատկերներ Կրուզոյի համար», 1909)։ Նրա չափածոն կառուցված է ֆրանսիական ավանդական տաղաչափության ոգով։ Սեն-Ժոն Պերսին հռչակ բերած «Անաբասիս» (1924) պոեմում գովերգված է բնության և հավերժական հոգևոր արժեքների աշխարհը, որը հակադրված է Երրորդ հանրապետության բուրժուական իրականությանը։ Իր հայրենասիրական բանաստեղծություններով («Տարագրություն», 1942, «Քամիներ», 1946) Սոն-Ժենտ Պերսին դարձել է դիմադրության շարժման ոգեշնչողներից մեկը։ Չնայած քաղաքական գաղափարների վերացականությանն ու բառապաշարի գրքայնությանը, Սեն-Ժոն Պերսին իր այդ շրջանի ստեղծագործությամբ դարձել է Ֆրանսիայի ազգային բանաստեղծ։ Հայրենիքի վեհության վերականգնման առաջադիմական գաղափարներն են արտահայտված «Կողմնորոշիչներ» (1957), «Ժամանակագրություն» (1960), «Թռչուններ» (1963) պոեմներում։ Նոբելյան մրցանակ (1960)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2