Վերա Պանովա

Վերա Ֆեոդորովնա Պանովա (, ), ռուս խորհրդային գրող։

1940 թվականից ապրել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1941-1945 թվականներին աշխատել է Պերմում։ Հայտնի է դարձել «Ուղեկիցներ» (1946 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947 թվականին, հայկական հրատարակչության 1948 թվական, կինոնկար՝ «Գթության գնացք», 1964 թվական) վիպակով։ Պենևայի առավել հայտնի ստեղծագործությունները ստեղծվել են ետպատերազմյան տարիներին․ «Կրուժիլիխա» (1947 թվականին, ԽԱՀՄ պետական մրցանակ, 1948 թվականին, հայկական հրատարակչություն 1950 թվական), «Տարվա եղանակները» (1953 թվական, կինոնկար՝ «Նահանջ տարի», 1962 թվական), «Սենտիմենտալ վեպ» (1958 թվական) վեպերը, «Պայծառ ափ» (1949 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950 թվականին, հայկական հրատարակչություն 1951 թվական), «Սերյոժա» (1955 թվական, հայկական հրատարակչություն 1957 թվական), համանուն կինոնկար, 1960 թվական, 12-րդ միջազգային կինոփառատոնի (Կարլովի Վարի) «Բյուրեղապակյա գլոբուս» գլխավոր մրցանակ, 1960 թվական] վիպակները։ Երիտասարդ մարդու դաստիարակության թեմային են նվիրված «Վալյա» և «Վոլոդյա» (1960 թվական, կինոնկար՝ «Մուտք», 1962 թվական), «Երեք տղա դարպասի մոտ» և այլ պատմվածքներ։ Պանևայի ստեղծագործությանը բնորոշ են ճշմարտացիությունը, արդիականության սուր զգացումը, կյանքի բախումների դրամատիզմը վերարտադրելու կարողությունը։ 1960-ական թվականներին Պանևան դիմել է պատմական ժանրին «Ով է մեռնում», 1965 թվականին, «Ասք Օլգայի մասին», 1966 թվականին, «Ասք Թեոդոսիայի մասին», 1966 թվականին, «Տրեդյակովսկին և Վոլինսկին», 1968 թվականին և այլն։ Պանևաի ստեղծագործություններից թարգմանվել են շատ լեզուներով։ Պարգևատրվել է 2 շքանշանով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Պանովա, Վերա', հարցման ժամանակը: 0.06s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Պանովա, Վերա
    Հրապարակվել է 1948
    Գիրք