Անտոն Չեխով
Անտոն Պավլովիչ Չեխով (, ), ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ բժիշկ։ Համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից։ Նրա կարճ պատմվածքներն արժանացել են գրողների և քննադատների բարձր գնահատականին։ Հենրիկ Իբսենի և Յուհան Ավգուստ Ստրինդբերգի հետ Չեխովը հաճախ համարվում է թատրոնում վաղ մոդեռնիզմի շրջանը սկզբնավորած երեք ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը։ Գրական գործունեությանը զուգընթաց՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ. «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս», - ասել է նա։1896 թվականին «Ճայը» պիեսի «տապալումից» հետո Չեխովը հրաժարվել է թատրոնից, սակայն 1898 թվականին այն բեմադրվել է Մոսկվայի՝ Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարած արվեստի թատրոնում, որտեղ հետագայում բեմադրվել է նաև Չեխովի «Քեռի Վանյան», ներկայացվել են նաև վերջին երկու թատերգությունների՝ «Երեք քույր»-ի և «Բալենու այգու» պրեմիերաները։ Այս չորս աշխատանքները մարտահրավեր են դրանք բեմադրող դերասանական խմբի, ինչպես նաև հանդիսատեսի համար, քանի որ Չեխովը պայմանական գործողության փոխարեն առաջարկում է «տրամադրության թատրոն» և «տեքստում խորասուզված կյանք»։
Գրել է շուրջ 900 ստեղծագործություն՝ բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույր» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքի են ընկնում «Կաշտանկան», «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են հայերեն։
Չեխովը սկզբում գրել է միայն հանուն ֆինանսական շահի, սակայն աստիճանաբար նրա մեջ գերակշռել է արվեստագետի ամբիցիան, և նա գեղարվեստական ձևի բնագավառում հեղինակել է նորարարություններ, որոնք ներգործել են ժամանակակից կարճ պատմվածքի էվոլյուցիայի վրա։ Դրանց պատճառով թեկուզև ընթերցողների համար դժվարություններ են առաջացել, այդուհանդերձ նա հարկ չի համարել հայցել նրանց ներողամտությունը` պնդելով, որ արվեստագետի դերը հարցեր առաջադրելն է, այլ ոչ թե դրանց պատասխանելը։
220px|մինի|[[Անտոն Չեխովի կիսանդրի (Երևան)|Անտոն Չեխովի կիսանդրին Երևանում նրա անունը կրող դպրոցի դիմաց]] Անտոն Չեխովի անունն է կրում Երևանի դպրոցներից մեկը։ thumb|[[Չեխովի տնակ|Տունը, որտեղ ծնվել է Չեխովը, Տագանրոգ, Ռուսաստան]] thumb|150px|left|Երիտասարդ Չեխովը 1882 թվականին thumb|left|[[Չեխովի անվան № 2 գիմնազիա|Տագարոգիարական գիմնազիա, 19-րդ դարի վերջ: Կտուրի խաչը այժմ չկա]] thumb|150px|Երիտասարդ Չեխովի դիմանկարը գյուղական հագուստով thumb|left|Երիտասարդ Չեխովը (ձախից) եղբոր՝ Նիկոլայի հետ, 1882 thumb|Չեխովի ընտանիքն ու ընկերները 1890 թ. (''վերևի շարքից, ձախից աջ'') Իվան, Ալեքսանդր, հայր, (''երկրորդ շարք'') անծանոթ ընկեր, Լիկա Միզինովա, Մաշա, մայրիկ, Սերյոժա Կիսելև; (''ներևքի շարք'') Միշա, Անտոն thumb|Անտոն Չեխովը 1893 թ. thumb|left|Չեխովը Լև Տոլստոյի հետ Յալթայում, 1900 thumb|150px|Չեխովը և Օլգան իրենց մեղրամսի ժամանակ, 1901 Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1