Գլեբ Ուսպենսկի

Գլեբ Իվանովիչ Ուսպենսկի (), ռուս գրող։

Սովորել է Պետերբուրգի (1861) և Մոսկվայի (1862-1863) համալսարաններում։ Եղել է 1860-ական թվականներին դեմոկրատական գրականության ականավոր ներկայացուցիչ։ «Ռաստերյաևա փողոցի բարքերը» (1866) ակնարկաշարը պատկերում է Տուլայի արհեստավորների և բանվորների դառը կյանքը, աստիճանավորների, քաղքենիների, բուրժ․ գործարարների կենցաղը։ 1868 թվականին Ուսպենսկին դարձել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные записки») ամսագրի հիմնական աշխատակիցներից մեկը։ 1870-ական թվականներին Ուսպենսկին ուղևորվել է արտասահման, մերձեցել հեղափոխական նարոդնիկների հետ։ Գրել է «Չեքերի գրքույկը», «Հիվանդագին խիղճ», «Հարություն չառավ» և այլ ակնարկներն ու պատմվածքները, որոնք հետագայում մտել են «Նոր ժամանակներ, նոր հոգսեր» շարքի մեջ։ 1873 թվականից մինչև 1890-ական թվականների սկիզբը Ուսպենսկին եղել է ոստիկանության գաղտնի հսկողության տակ։ 1870-ական թվականների վերջից Ուսպենսկիի ստեղծագործության հիմնական թեման դարձել է հետռեֆորմյան գյուղը՝ «Գյուղական օրագրից» (1877-1880), «Գյուղացին և գյուղական աշխատանքը» (1880), «Հողի իշխանությունը» (1882), «Ինչ–ինչ բաների մասին» (1886-1887) ևն։1880-ական թվականներին գրել է ռեակցիայի շրջանում ռուս, մտավորականության հոգևոր որոնումների մասին («Առանց որոշակի զբաղմունքի», 1881, «Կամա–ակամա», 1884, և այլն)։ Ստեղծագործական վերջին շրջանում ստեղծել է «Կենդանի թվեր» (1888), «Ուղևորություն վերաբնակիչների մոտ» (1888-1889) և այլ գործեր։ 1890-ական թվականների սկզբին սկսված հոգեկան ծանր հիվանդությունն ընդհատել է Ուսպենսկիի գրական գործունեությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Ուսպենսկի, Գլեբ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ուսպենսկի, Գլեբ
    Հրապարակվել է 1934
    Գիրք