Էդուարդ Շևարդնաձե

}} Էդուարդ Ամբրոսիս ձե Շևարդնաձե․ (, ), վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար (1972-1985), ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր (1985-1990), Վրաստանի 2-րդ նախագահ (1995-2003)։

Ծնվել է 1928 թվականին, Խորհրդային Վրաստանի (ԱԽՖՍՀ) Մամաթ գյուղում։ 1946 թվականին թվականներին դարձել է Վրաստանի կոմերիտմիության (ԼԿԵՄ) անդամ։ 1951 թվականին ավարտել է Վրաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմին կից կուսակցական դպրոցը, 1960 թվականին՝ Քութայիսի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1956 թվականից եղել է Վրաստանի ԼԿԵՄ Կենտկոմի 2-րդ, 1957 թվականից՝ առաջին քարտուղար։ 1961 թվականին նշանակվել է Վրաստանի կոմկուսի Մցխեթի շրջկոմի, 1963 թվականին Թբիլիսիի Պերվոմայսկի շրջկոմի առաջին քարտուղար։ 1964 թվականին նշանակվել է ՎԽՍՀ հասարակական կարգի պահպանության նախարարի առաջին տեղակալ, 1965 թվականից՝ նախարար։ 1976 թվականին դարձել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1978 թվականին՝ ԽՄԿԿ Կենկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու։

1972-1985 թվականներին ստանձնել է ՎԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։ 1985 թվականին Գորբաչովի կողմից նշանակվել է ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր։

Խորհրդային Միության կազմալուծումից (1991) և Վրաստանի Հանրապետության 1-ին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հրաժարականից հետո Շևարդնաձեն դառնում է երկրի նախագահը։ Պաշտոնապես ընրվել է 1995 թվականին։ Շևարնաձեի նախագահական տարիներն ուղեկցվել են կոռուպցիայի ահռելի աճով և հովանավորչությամբ։ 2003 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների մեղադրանքները և համընդանուր դժգոհությունները հանգեցրեցին Վրաստանում լայնամսշտաբ բողոքի ցույցերի (Վարդերի հեղափոխություն)։ Ի վերջո, Շևարդնաձեն հրաժարական տվեց։ Մահացել է 2014 թվականին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Շևարդնաձե, Էդուարդ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Շևարդնաձե, Էդուարդ
    Հրապարակվել է 1998
    Գիրք
  2. 2
    Շևարդնաձե, Էդուարդ
    Հրապարակվել է 1980
    Գիրք