Ռուդոլֆ Շտայներ

| հպատակություն = | ազգություն = | լեզու = գերմաներեն | դպրոց_ավանդ = | գլխավոր_հետաքրքրություններ = մետաֆիզիկա
իմացաբանություն
էզոթերիզմ | գրառելի_գաղափարներ = | ազդվել է = | ազդել է = | մրցանակներ = | պարգևներ = | ստորագրություն = | կայք = www.rudolf-steiner.com | վիքիդարան = | վիքիքաղվածք = Ռուդոլֆ Շտայներ }}

Ռուդոլֆ Շտայներ (, ), ավստրիացի փիլիսոփա, միստիկ գրող, էզոթերիկ, անտրոպոսոֆիա հոգևոր ուսմունքի հիմնադիր։

Սկզբնապես ընդունելություն է գտել որպես Գյոթեի ժառանգությունն ու ճանաչողության տեսությունն ուսումնասիրող։ 20-րդ դարի սկզբին հիմնել է անտրոպոսոֆիայի հոգևոր շարժումը՝ էզոթերիկ քրիստոնեական ուսմունք, որը սկիզբ է առնում եվրոպական տրանսցենդենտալիզմից և աղերսներ ունի թեոսոֆիայի հետ։ Շտայների գլխավորությամբ այս շարժումը մի քանի փուլեր ունեցավ։ Առաջինում՝ ավելի շատ փիլիսոփայորեն կողմնորոշվածում, Շտայները փնտրում էր գիտության և ոգու համադրությունը։ Այդ տարիների նրա փիլիսոփայական աշխատանքը՝ ''ոգեգիտությունը'', ձգտում է միավորել ճանաչողության արևմտյան եղանակը և մարդ արարածի ներքին ու ոգեկան պահանջմունքները։ Երկրորդ շրջանում, որն սկսվում է մոտ 1907 թվականից, Շտայները լայն գործունեություն է ծավալում արվեստի տարբեր ճյուղերում՝ ներառյալ դրաման, շարժման արվեստը (նոր տիպի արվեստի մշակում, որը կոչվեց էվռիթմիա) և ճարտարապետությունը։ Այս աշխատանքի գագաթնակետը բոլոր արվեստների տուն հանդիսացող մշակութային կենտրոնի՝ Գյոթեանումի կառուցումն էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Շտայները համագործակցում է մանկավարժների, գյուղատնտեսների, բժիշկների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների հետ և որպես գործնական բարենորոգիչ դնում է վալդորֆյան մանկավարժության, անտրոպոսոֆիական բժշկության, բուժական մանկավարժության, բոտմերյան գիմնաստիկայի, բիոդինամիկական գյուղատնտեսության հիմքերը, խթանում է էվռիթմիայի և նոր ուղղությունների զարգացումը դրամատիկական արվեստում, գեղանկարչության և ճարտարապետության մեջ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Շտայներ, Ռուդոլֆ, 1861-1925', հարցման ժամանակը: 0.06s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Շտայներ, Ռուդոլֆ, 1861-1925
    Հրապարակվել է 2016
    Գիրք