Բերնհարդ Շլինկ

Բերնհարդ Շլինկ (, ), գերմանացի իրավաբան, գրող։ Ծնվել է Բիլֆելդում (Գերմանիա), հայրը գերմանացի էր, մայրը՝ շվեյցարացի, իսկ նա ընտանիքի չորրորդ՝ ամենափոքր երեխան էր։ Երկու տարեկանից մեծացել է Հայդելբերգում։ Սովորել է Արևմտյան Բեռլինի «Ազատ համալսարանի» իրավաբանության ֆակուլտետում և ավարտել այն 1968 թվականին։ Դասավանդել է իրավաբանություն Բոննի համալսարանում և Ֆրանկֆուրտ Մայնի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համալսարանում, ապա՝ 1992 թվականից նաև Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Այժմ Շլինկը ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում և Բեռլինում։

Գրողի ստեղծագործական կարիերան սկսվել է մի քանի դետեկտիվ պատմվածքներից։ 1995 թվականին տպագրվում է «Ընթերցողը», որը շուտով դառնում է բեսթսելլեր Գերմանիայում, ԱՄՆ-ում և թարգմանվում 39 լեզուներով։ Թարգմանվել է նաև հայերեն և 2012 թվականին տպագրվել է «Զանգակ» հրատարակչության կողմից։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Շլինկ, Բերնհարդ', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Շլինկ, Բերնհարդ, 1944-
    Հրապարակվել է 2012
    Գիրք
  2. 2
    Շլինկ, Բերնհարդ
    Հրապարակվել է 2020
    Գիրք