Էլիֆ Շաֆաք
Էլիֆ Շաֆաք (, ), թուրքական արմատներով բրիտանացի գրող, էսսեիստ, ակադեմիկոս, հանրային խոսնակ և կանանց իրավունքների ակտիվիստ։ Անգլերենով հրապարակել է անգլիականացած ''Էլիֆ Շաֆաք'' գրական կեղծանվամբ։Շաֆաքը դասավանդել է աշխարհի մի շարք համալսարաններում, իսկ վերջերս դասավանդել է Օքսֆորդի Սուրբ Աննայի քոլեջում։
Շաֆաքն ստեղծագործում է թուրքերենով և անգլերենով, հրապարակել է 16 գիրք, որից տասը վեպեր են, ներառյալ «Ստամբուլի բիճը», «Սիրո քառասուն կանոնը» և «Եվայի երեք դուստրերը»։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 49 լեզվով և արժանացել են «Արվեստի և գրականության մրցանակ»-ին (:
2012 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը հրատարակվել է հայերեն։
Նա կանանց և փոքրամասնությունների իրավունքների ակտիվիստ է, պայքարում է խոսքի ազատության համար։ Նա նաև գրում և խոսում է մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ համաշխարհային ու մշակութային քաղաքականությունը, Եվրոպայի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ապագան, ժողովրդավարությունը և բազմակարծությունը։ Նա երկու անգամ եղել է TED-ի համաշխարհային խոսնակ, Դավոսի ստեղծագործական տնտեսության վերաբերյալ Weforum Համաշխարհային օրակարգի խորհրդի անդամ է և ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդի հիմնադիր անդամ է։ 2017 թվականին «Politico» մեդիա կազմակերպության կողմից դարձել է այն 12 մարդկանցից մեկը, որը «ձեր սրտին կտա մեծ անհրաժեշտության աճ»։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1