Վառլամ Շալամով

Վառլամ Տիխոնովիչ Շալամով (, .||group="Ն."}}), ռուս խորհրդային արձակագիր և բանաստեղծ, որն առավել հայտնի է որպես «Կոլիմյան պատմվածքներ» () պատմվածքների ու ակնարկների ժողովածուի հեղինակ, որտեղ պատմում է խորհրդային ուղղիչ-աշխատանքային ճամբարներում 1939-1950 թվականներին բանտարկյալների կյանքի մասին։

Շալամովը երիտասարդ տարիներին հարել է «ձախ ընդդիմությանը», ինչի պատճառով 1929 թվականին ձերբակալվել է և երեք տարի անցկացրել Վիշերսկի ճամբարում։ Մոսկվա վերադառնալուց հետո Շալամովն սկսել է գրել բանաստեղծություններ և պատմվածքներ։ 1937 թվականին նա ձերբակալվել է երկրորդ անգամ, «հակախորհրդային պրոպագանդայի» համար (ՌԽՖՍՀ ՔՕ հոդվ. 58-10) դատապարտվել հինգ տարի ազատազրկման ճամբարում և ուղարկվել Կոլիմա Սևվոստլագում։ Ճամբարում Շալամովը դատապարտվել է նոր ժամկետով, և ընդհանուր առմամբ նա Կոլիմայում անցկացրել է 16 տարի, որից 14 տարին ընդհանուր աշխատանքներում և որպես ազատազրկված բուժակ, ինչպես նաև ևս երկու տարի ազատվելուց հետո։ 1950-ական թվականների կեսերից Վառլամ Շալամովն ապրել է Մոսկվայում և աշխատել «Կոլիմյան պատմվածքներ» ժողովածուի վրա։ Չկարողանալով հրատարակել իր պատմվածքների առաջին ժողովածուն «ձնհալի» ժամանակաշրջանում՝ Շալամովը շարունակել է ստեղծագործել և մինչև 1973 թվականն գրել է 6 ժողովածու՝ «Կոլիմյան պատմվածքներ», «Ձախ ափ» (), «Բահի արտիստը» (), «Հանցագործ աշխարհի ուրվագծեր» (), «Կուենու հարությունը» (), «Ձեռնոց, կամ ԿՌ-2» (): Շալամովի պատմվածքները շրջանառվում էին սամիզդատում, 1996 թվականից սկսվել են նրանց ոչ հեղինակազորված հայտարարությունն արտասահմանում։ Խորհրդային Միությունում Շալամովին հաջողվել է պաշտոնապես լույս ընծայել միայն բանաստեղծական ժողովածուները, իսկ «Կոլիմյան պատմվածքներ» լույս են տեսել արդեն հեղինակի մահից հետո՝ 1980-ական թվականների վերջերին։ 1960-ական թվականների երկրորդ կեսից Շալամովը հեռացել է դիսիդենտական շարժումից, որոնց հետ պառակտումը արձանագրվել է 1972 թվականին՝ «Լիտերատուրնայա գազետաW թերթում գրողի բաց նամակի հրապարակումից հետո, որում նա քննադատել է «Կոլիմյան պատմվածքների»՝ առանց իր թուլտվության հրատարակումներն արտասահմանում։ Կյանքի վերջին տարիները Շալամովը, որի առողջությունը ծայրաստիճան վատթարացել էր, անցկացրել էր Լիտֆոնդի ծերերի և հաշմանդամների մոսկովյան տանը։

Վառլամ Շալամովը ճանաչման արժանացել է հետմահու՝ 1980-ական թվականների սկզբին նրա ստեղծագործությունների անգլիալեզու հրապարակումներից և Խորհրդային Միությունում գլասնոստի սկսվելուց հետո։ «Կոլիմյան պատմվածքները» միաժամանակ դիտարկվում են ինչպես ինչպես ակնառու գեղարվեստական ստեղծագործություն, հումանիզմի աղետի ու նրա ֆոնին մարդու վարքի պատկերման նոր ձևերի որոնման արդյունքի, այնպես էլ պատմական փաստաթուղթ կոլիմյան ճամբարների մասին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Շալամով, Վառլամ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Շալամով, Վառլամ
    Հրապարակվել է 2012
    Գիրք