Ֆրիդրիխ Նիցշե

Ռյոքենում, Պրուսիա | մահ = Վայմարում, Պրուսիա | հպատակություն = 22px|Պրուսիա (1892-1918) Պրուսիա
22px|Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն | լեզու = գերմաներեն | դպրոց_ավանդ =Ոչ դասական գերմանակ փիլիսոփայության ճյուղ | գլխավոր_հետաքրքրություններ =
*Փիլիսոփայություն, *Կրոն, *Մշակույթ, *Քաղաքականություն | գրառելի_գաղափարներ = Գերմարդ,
Աստված մեռած է | ազդվել է = Սոկրատես, Պլատոն, Արիստոտել, Գյոթե | ազդել է = Շպենգլեռ, Էվոլա, Կամյու, Յունգեռ | ստորագրություն = Friedrich Nietzsche Signature.svg | կայք = | վիքիդարան = Ֆրիդրիխ Նիցշե | վիքիքաղվածք = Ֆրիդրիխ Նիցշե | վիքիպահեստ = Friedrich Wilhelm Nietzsche }} մինի|Նիցշեի մահից 10 տարի անց, 1910 թ. Թիֆլիսում հրատարակված Ե. Ֆրանգեանի «Ֆ Նիցշէ և նրա փիլիսօփայութիւնը» գրքի կազմը Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (գերմաներեն՝ Friedrich Wilhelm Nietzsche, ), գերմանացի փիլիսոփա, մշակութային քննադատ, կոմպոզիտոր, բանաստեղծ, բանասեր, ինչպես նաև լատիներենի և հունարենի գիտակ, ում գործունեությունը հսկայական ազդեցություն ունեցավ արևմտյան փիլիսոփայության և ժամանակակից փիլիսոփայական մտքի պատմության վրա։ Նախքան դասական փիլիսոփայությամբ տարվելը Նիցշեն զբաղվում է բանասիրությամբ. 1869 թվականին՝ 24 տարեկան հասակում, նա գլխավորում է Բազելի համալսարանի դասական բանասիրության ամբիոնը՝ դառնալով համալսարանի ողջ պատմության մեջ ամենաերիտասարդ ղեկավարը։ 1879 թվականին ստիպված լքում է պաշտոնը առողջական խնդիրների պատճառով, որոնք կհետապնդեն նրան ողջ կյանքի ընթացքում։ Հաջորդ տասնամյակը Նիցշեն նվիրում է իր ամենանշանակալից աշխատանքների ստեղծմանը։ 1889 թվականին՝ 44 տարեկան հասակում, Նիցշեի մոտ տեղի է ունենում մտավոր ունակությունների վատթարացում, ապա՝ կատարյալ անկում։ Ողջ մնացած կյանքը ապրում է մոր խնամակալության ներքո, մինչև վերջինիս մահը 1897 թվականին, ապա՝ քրոջ՝ Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեի, մինչև իր սեփական մահը 1900 թվականին։

Նիցշեի սկզբնական շրջանի աշխատանքները, որոնք գլխավորապես վերաբերում են արվեստին, բանասիրությանը, պատմությանը, կրոնին, ողբերգությանը, մշակույթին և գիտությանը, մեծապես ներշնչված են այնպիսի մեծն գործիչներից, ինչպիսիք են՝ Շոպենհաուերը, Վագները և Գյոթեն, և ներառում են փիլիսոփայական բանակռիվ, պոեզիա, մշակութային քննադատություն և արձակ՝ ցուցադրելով նրա սերը աֆորիզմների և երգիծանքի նկատմամբ։ Նիցշեի փիլիսոփայության կարևորագույն տարրերից են՝ ճշմարտության քննադատությունը՝ հօգուտ պերսպեկտիվիզմի, կրոնի և քրիստոնեական բարոյականության ծագումնաբանական իր վերլուծությունը և դրանից սերող տերերի և ստրուկների բարոյականությունը, Աստծո մահվանն ի պատասխան՝ գոյության գեղագիտական հաստատումը և նիհիլիզմի խորը ճգնաժամը, ապոլոնյանի և դիոնիսյանի իր գաղափարը, մարդու՝ որպես մրցող կամքերի սուբյեկտի իր բնորոշումը, որը հավաքականորեն բնորոշվում է որպես կամք առ իշխանություն։ Նիցշեն նաև մշակում է այնպիսի ազդեցիկ հասկացություններ, ինչպիսիք են՝ գերմարդու տեսությունը և հավերժական վերադարձի ուսմունքը։ Ավելի ուշ շրջանի աշխատանքներում Նիցշեին ավելի ու ավելի են գրավում առողջ գեղագիտությունը և անհատի ստեղծարար ուժը՝ վերարժևորման ճանապարհին հասարակական, մշակութային և բարոյական նորմերի հաղթահարման գործում։

Նիցշեի մահից հետո Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեն դառնում է եղբոր ձեռագրերի համակարգողն ու խմբագիրը՝ վերափոխելով Նիցշեի անտիպ աշխատությունները՝ ծառայեցնելու դրանք սեփական գերմանական նացիոնալիստական գաղափարախոսությանը՝ հաճախ հակասելով և խեղաթյուրելով այնտեղ արտահայտված կարծիքները, որոնք ակնհայտորեն դեմ էին հակասեմականությանն ու ազգայնականությանը։ Քրոջ խմբագրված հրապարակությունների հետևանքով Նիցշեի աշխատությունները սկսում են զուգորդվել ֆաշիզմի և նացիզմի հետ։ 20-րդ դարի փիլիսոփաները վիճարկում են Նիցշեի աշխատանքների նման մեկնաբանությունը, ինչի շնորհիվ աշխատությունները շուտով հասանելի են դառնում շտկված խմբագրությամբ։ 1960-ականներին Նիցշեի գաղափարները կրկին հանրայնություն են վայելում՝ իրենց խորն ազդեցությունը թողնելով 20-րդ և 21-րդ դարի սկզբի փիլիսոփաների շրջանում՝ հատկապես մայրցամաքային փիլիսոփայության այնպիսի դպրոցների վրա, ինչպիսիք են՝ էքսզիստենցիալիզմը, պոստմոդեռնիզմը, պոստստրուկտուրալիզմը, ինչպես նաև արվեստի, գրականության, հոգեբանության, քաղաքագիտության և փոփ-մշակույթի վրա։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 5 արդյունքները 5 այս փնտրման համար 'Նիցշե, Ֆրիդրիխ, 1844-1900', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Նիցշե, Ֆրիդրիխ, 1844-1900
    Հրապարակվել է 2002
    Գիրք
  2. 2
    Նիցշե, Ֆրիդրիխ, 1844-1900
    Հրապարակվել է 2015
    Գիրք
  3. 3
  4. 4
    Նիցշե, Ֆրիդրիխ, 1844-1900
    Հրապարակվել է 2018
    Գիրք
  5. 5
    Նիցշե, Ֆրիդրիխ, 1844-1900
    Հրապարակվել է 2005
    Գիրք