Նիզամի Գյանջևի
Նիզամի Գյանջևի, որի լրիվ անունն է '''Նիզամ ադ-Դին Աբու Մուհամմադ Իլյաս իբն-Յուսուֆ իբն-Զաքի իբն-Մու'այյադ''' (պարս.՝ نظامی گنجوی - Nezâmi Ganjevi), (), պարսկական գրականության դասական, միջնադարյան Արևելքի խոշորագույն պոետներից մեկը, պարսկական էպիկ գրականության խոշորագույն պոետ-ռոմանտիկ, ով պարսկական էպիկ գրականություն է բերել խոսակցական և իրատեսական ոճերը։ Օգտագործելով թեմաներ ավանդական ժողովրդական բանահյուսության արվեստից և գրավոր պատմական քրոնիկներից, Նիզամին իր բանաստեղծություններով համախմբել է նախաիսլամական և իսլամական Իրանը։Նիզամիի հերոսառոմանտիկ գրականությունը առաջիկա դարերի ընթացքում շարունակել է ազդեցություն ունենալ ամբողջ պարսկալեզու աշխարհի վրա և դարերի ընթացքում ոգեշնչել է այն երիտասարդ պոետներին, գրողներին և թատերագիրներին, ովքեր փորձել են նմանակել իրեն ոչ միայն Պարսկաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում՝ ներառյալ այնպիսի ժամանակակից երկրների մշակույթները, ինչպիսիք են Ադրբեջանը, Հայաստանը, Աֆղանստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը։ Նրա արվեստը ազդեցություն է ունեցել այնպիսի մեծ պոետների վրա, ինչպիսիք են Հաֆեզ Շիրազին, Ջալալադդին Ռումին և Սաադին։ Նրա հինգ մեծ պոեմները (մասնավի)՝ («Խամսե») բացահայտում և ուսումնասիրում են զանազան թեմաներ տարբեր բնագավառներից և մեծ համբավ են ունեցել, ինչը ապացուցում են նրա ստեղծագործությունների պահպանված ցուցակների մեծ թիվը։ Նրա պոեմների հերոսները՝ Խոսրովը և Շիրինը, Լեյլին և Մեջնունը, Իսկանդերունը մինչ այժմ հայտնի են բոլորի կողմից ոչ միայն ամբողջ իսլամական աշխարհում, այլ նաև այլ երկրներում։
1991 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն պոետի 850-ամյակի կապակցությամբ հայտարարել է Նիզամիի տարի։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2
-
3