Ադա Նեգրի

Ադա Նեգրի (, ), իտալացի բանաստեղծուհի։

Ծնվել է բանվորի ընտանիքում։ Իր առաջին ժողովածուներում՝ «Ճակատագիր» (1892, հայ հրտ․ 1919) և «Մրրիկներ» (1896, հայ հրտ․ 1924), իտալական պոեզիայում առաջին անգամ Նեգրին պատկերել է գործարանային բանվորների աշխատանքը, հնչեցրել խռովության մոտիվներ։

Ամուսնանալով արդյունաբերողի հետ՝ նա կտրվել է իր հարազատ միջավայրից․ այդ պատճառով ստեղծված հոգեկան ճգնաժամն է արտահայտված «Արտաքսում» (1914) ժողովածուում։ Հետագայում Նեգրիի պոեզիան կորցնում է սոցիալական ասպեկտը, կամերային բնույթ ստանում։

Նեգրիի ստեղծագործության աշխատավորական-դեմոկրատական մոտիվները հարազատ են եղել Հակոբ Հակոբյանի և Շուշանիկ Կուրղինյանի ոգուն։ Հակոբյանը առաջինն է իր թարգմանություններով («Բանաստեղծություններ», պրակ 1, 1903, պրակ 2, 1904, «Բանաստեղծություններ», 1909) հայ ընթերցողին ծանոթացրել Նեգրիի պոեզիային։ Նեգրիի ստեղծագործություններից հայերեն են թարգմանել նաև Ա․ Ղազիկյանը («Ճակատագիր», ժողովածու) և ուրիշներ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Նեգրի, Ադա', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Նեգրի, Ադա
    Հրապարակվել է 1909
    Գիրք