Ալիշեր Նավոի

Նավոի, Ալիշեր Նավոի, Նիզամադդին Միր Ալիշեր (; ; ;), փետրվարի 9, 1441հունվարի 3, 1501), ուզբեկ բանաստեղծ, քաղաքական գործիչ, լեզվաբան, միստիկ և նկարիչ։

15 տարեկանում Նավոին արդեն հայտնի է եղել որպես բանաստեղծ։ Ստեղծագործել է միջինասիական թյուրքի և ֆարսի լեզուներով։ 1472 թվականին նշանակվել է վեզիր և ստացել էմիրի տիտղոս։ Հովանավորել է գրող, գիտնական և արվեստագետ մարդկանց։ Քննադատել է աստիճանավորների չարաշահումները, կաշառակերությունը, սուլթանի առջև հանդես է եկել ժողովրդի պաշտպանությամբ։ Այս ամենը դժգոհություն է առաջացրել պալատում, 1487 թվականին արտաքսվել է հեռավոր Աստրաբադ, նշանակվել նահանգի կառավարիչ։ 1488 թվականին վերադարձել է Հերաթ և մինչև կյանքի վերջը նվիրվել ստեղծագործական աշխատանքի։ Նավոին հեղինակ է բանաստեղծությունների, ծավալուն պոեմների, արձակ գործերի և գիտական տրակտատների 30 ժողովածուների։ Նրա «Մտքերի գանձարան» քնարական բանաստեղծություններ (այդ թվում՝ ավելի քան 2600 գազել) ամփոփող ժողովածու է, որ նա ինքը 1498-1499 թվականներին հավաքել և իր տարիքային չորս փուլերին համապատասխան ժամանակագրական կարգով դասավորել է «Մանկության զարմանալիքներ», «Պատանության հազվադեպ բաներ», «Միջին տարիքի զարմանալիքներ» և «Ծերության խրատներ» դիվաններում։

Նավոին լայն ճանաչում է գտել, ըստ Արևելքի գրական ավանդույթի, Նիզամի Գյանջևիի և Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծ Ամիր Խոսրով Դեհլևիի «Հնգամատյանների»-ն որպես պատասխան գրած իր «Հնգամատյանով» («Արդարակյացների սքանչացումը», 1483, «Լեյլի և Մեջնուն», 1484, «Ֆարհադ և Շիրին», 1484, «Յոթ մոլորակ», 1484, «Իսկանդարի պատը», 1485)։ Նախորդներից վերցված սյուժեներն ու որոշ ձևական առանձնահատկությունները Նավոիի «Հնգամատյանի» պոեմներում ստացել են գաղափարագեղարվեստական նոր մեկնաբանություն։ «Արդարակյացների սքանչացումը» փիլիսոփայական-հրապարակախոսական պոեմում Նավոին դեմ է արտահայտվել ավատատիրական հասարակարգը, առաջադրել արդարության, ազնվության իր իդեալները։ Արևելքում տարածված սիրային ավանդությունը նրա «Լեյլի և Մեջնուն» պոեմում ծառայել է մարդ-անհատի նկատմամբ անտարբերությունը դատապարտելու գաղափարին։

Հայ գեղեցկուհի Շիրինի անվան հետ կապված ավանդավեպին անդրադառնալով, հավատարիմ իր դեմոկրատական հայեցակետին, Նավոիի «Ֆարհադ և Շիրին» պոեմում շահ Խոսրովի փոխարեն գլխավոր հերոս է դարձրել քարտաշ Ֆարհադին։ Սասանյան Բահրամ Դուր թագավորի և նրա սիրած ստրկուհի Դիլարամի պատմությունն է «Յոթ մոլորակ» պոեմը՝ հյուսված 7 հեքիաթ-նովելներից, որոնցում քննադատվում են Թիմուրյան տիրակալների ու պալատականների բարքերը։ «Իսկանդարի պատը» պոեմում Նավոին արտահայտել է պետական կառավարման իր հայացքները։ Իսկանդարը արդարադատ, իմաստուն, բարձրաբարո տիրակալի տիպար է։ Մարդկային հասարակության կառուցվածքի վերաբերյալ Նավոիի հումանիստական հայացքներն արտացոլվել են նաև Սաադիի «Գոլեստան»-ի ազդեցությամբ գրված «Սրտերի սիրելին» (1500) գեղարվեստական արձակ երկում։ Այս գրքի հիմնական գաղափարն է «դաժան, տգետ և անբարոյական թագավորների» դատապարտումը, երկրում արդարամիտ տիրակալի կենտրոնացված ամուր իշխանություն հաստատելու ձգտումը։ Սա եղել է բանաստեղծի երազանքը ամբողջ կյանքում։ Ուզբեկական և պարսկա-տաջիկական գրականության, մշակույթի պատմության և նրանց առնչությունների ուսումնասիրման կարևոր աղբյուր են Նավոիի «Նրբակերտների հավաքույթ» (14911492) անթոլոգիան, «Իրանական թագավորների պատմություն», «Մարգարեների և իմաստունների պատմություն», արուգի տաղաչափության սկզբունքներին նվիրված «Չափերի կշռույթ» երկերը։ Նավոիի ստեղծագործությունը մեծ նշանակություն է ունեցել Արևելքի գրականությունների մեշ առաջադիմական-ռոմանտիկական ուղղության զարգացման համար։

Նավոիի ձեռագրերը պահվում են աշխարհի խոշորագույն գրադարաններում (Ռուսաստան, Անգլիա, Թուրքիա, Իրան և այլն)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Նավոի, Ալիշեր', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Նավոի, Ալիշեր
    Հրապարակվել է 1968
    Գիրք
  2. 2
    Նավոի, Ալիշեր
    Հրապարակվել է 1948
    Գիրք